Բանակի պատահարների լուսաբանման հարցով նախորդ քննարկման մեջ կարծիքներ եղան, որ լրագրողը ինչ անի, եթե ՊՆ-ն այսպես կամ այնպես է վիճակագրությունը վարում... Համաձայն չեմ. ինչի՞ լրագրողը ՊՆ մամլո հաղորդագրություն տարածելու քսերոքս է թե՞ ՊՆ լրատվականի աշխատող։ Բա ինքնուրույն մտածելը, վերլուծելը, իրական պատկերը ներկայացնելը։ Ասենք այս տողերից ընթերցողն ի՞նչ իմանա, որ մարդու մարմինն իր բնակարանում են գտել, այլ ոչ զորամասում. «Հունվարի 18-ին էսենցիայի թունավորումից մահացել է զինծառայող, ենթասպա Վահան Ասլիկյանը։ Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը): ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից հայտնում են, որ կասկածյալներ և ձերբակալվածներ դեռ չկան, նախաքննությունը շարունակվում է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել