Մոլորակի բոլոր մրջյունների քաշը մոտավոր հավասար է բոլոր մարդկանց քաշին:

Բրազիլիայում կա սարդի տարատեսակ, որի կծելուց մարդու մոտ կարող է լինել մի քանի ժամ տևող էրեկցիա:

Իրականում մենք անընդհատ տեսնում ենք մեր քիթը, պարզապես մեր ուղեղը նախընտրում է չնկատել այն:

Իր ողջ կյանքի ընթաքում մարդն արտադրում է այնքան քրտինք, որ կարող է լցնել 25-մետրանոց ստանդարտ լողավազան:

Տղամարդիկ և կանայք գենետիկորեն ավելի մոտ են շիմպանզեին, քան միմյանց:

Հոմոսեքսուալիզմը տարածված է կենդանիների ավելի քան 1500 տեսակի մոտ:

Հանս Քրիստիան Անդերսենը չէր կարողանում գրագետ գրել և ոչ մի բառ (իսկ մենք Սոնա Շահգելդյանին ենք կպել):

Հռոմեացի կայսր Հուլիոս Կեսարը միշտ գլխին դափնու պսակ էր դնում, որպեսզի թաքցնի գլխի ոջիլները:

Պորտի գիտական անվանումն է ումբիլիկուս:

Այն աղմուկը, որ մենք լսում ենք, երբ ականջին ենք մոտեցնում ծովային խխունջին, մեր ականջներում արյան շրջանառության ձայնն է:

 Մեղուները տարեկան երկու անգամ ավելի շատ մարդ են սպանում, քան օձերը:

Փաստ մաթեմատիկայից`  111,111,111 x 111,111,111 = 12,345,678,987,654,321  

Եթե կանայք իրականում ունենային Բարբի տիկնիկի համամասնություններ, ապա նրանք կկարողանային տեղաշարժվել միայն չորս վերջույթների վրա:

IQ-ի երկու խոշորագույն ցուցանիշներն էլ գրանցվել են կանանց մոտ:

# նշանի պաշտոնական անվանում է օկտոտորպ:

Գլուխը պատին տալով ժամում կարելի է կորցնել 150 կալորիա:

Մեր աչքերը ծննդյան պահից չեն մեծանում, իսկ ահա քիթն ու ականջները շարունակում են մեծանալ ողջ կյանքի ընթացքում:

Ամեն անգամ, երբ դուք փռշտում եք, ձեր ուղեղի բջիջների մի մասը մահանում է:

American Airlines-ը կարողացել է 40.000 դոլար տնտեսել` առաջին դասի հաճախորդներին մատուցվող աղցաններից միայն  մեկ ձիթապտուղ հանելով:

Խնձորը սուրճից ավելի լավ է օգնում առավոտյան արթնանալ:

Մայքլ Ջորդանը Nike-ից ավելի շատ գումար է ստացել, քան Մալազիայում ընկերության բոլոր աշխատակիցները:

Մերիլին Մոնրոյի ոտքերին վեցական մատ կար:

Տարեկան միջինում 100 մարդ է մահանում` գրիչով խեղդվելով:

Ոչ մի թղթի կտոր չի կարելի ծալել յոթ անգամից ավել:

Marlboro ընկերության առաջին սեփականատերը մահացել է թոքերի քաղցկեղից:

Կանայք միջինում երկու անգամ ավելի հաճախ են թարթում աչքերը, քան տղամարդիկ:

Կրակայրիչը լուցկուց ավելի շուտ է հայտնագործվել:

Փիղը միակ կենդանին է, որ չի կարողանում թռչկոտել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել