Օրեր առաջ մի հոդված գրեցի այն մասին, թե ովքեր են պայքարում համասեռամոլների դեմ Կոմայգում: Հոդվածումս ես գրել էի, որ Մենք շարժումը, ով նախաձեռնել է այս ամենը, իրականում ԲՀԿ-ի կցորդ է և տրասվիստիտների շնորհիվ քաղաքական բեմում փորձում է հաստատվել ու անուն հանել: Հոդվածս մեծ արձագանք գտավ: Հետաքրքրական էր, որ հոդվածիս մեկնաբանություններում մի աղջիկ, ով ՄԵՆՔ-ից էր հաստատեց, որ այս շարժամ ակտիվիստները ընտրությունների ժամանակ իրենց անդամներին կոչ էին անում քվեարկել ԲՀԿ-ի օգտին, իսկ ամենաակտիվներին ուղարկում էին Ծաղկաձոր՝ հանգստանալու: Հոդվածս տարածվելուց հետո այսպիսի նամակ եմ ստանում շարժաման պաշտոնական էջից: Ինչևէ սա է նրանց մակարդակը: Այսպես են նրանք շփվում նրանց հետ, ում կարծիքը տարբերվում է իրենցինից: Հուսով եմ ԲՀԿ-ի ջահելները, ավելի կոնկրետ Վահանը Բաբայան ՄԵՆՔ-ի էջը վարողի ականջները մի լավ կքաշի այս բառերի համար:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել