Երևան - Եղեգնաձոր ավտոճանապարհի 81-րդ կիլոմետրին՝ ճանապարհից մի 60 մետր, ձորի մեջ մի ջարդուխուրդ եղած մեքենա կա, որը, կարծում եմ, արդեն մեկ տարի է էնտեղ է: Ի՜նչ եմ ուզում ասել: Տխուր բանա էղել, երևի էդ վթարի հետևանքով ժամանակին զոհեր էլ են եղել, բայց... Ի՞նչ իմաստ ունի էդ ջարդոնը թողնել էդտեղ: Ախր բացի էն, որ կեղտոտում ա բնությունն ու փչացնում բնապատկերը, էս ամբողջ տարին էլ տուրիստ չմնաց, որ չնկատի ու հարցախեղդ չանի... Քիչ ա մնում Երևանից մի կռան վերցնեմ, գնամ էնտեղից հանեմ ու հենց ճանապարհին՝ որպես ջարդոն ծախեմ պարսիկների վրա...
ուղղակի ինձ հետաքրքիր ա, կգտնվի՞ ինչ-որ մեկը, որ ինձ տրամաբանական պատասխան կտա, թե ինչի՞ ա էդ մեքենան էսքան ժամանակ էդտեղ: Ու, ընդհանրապես, ո՞վ ա կրում պատասխանատվություն նման դեպքերում: Թե՞ էս հատուկ ա թողնվել՝ որպես զգուշացում բոլոր կարգազանց վարորդներին... Չգիտեմ, ամեն դեպքում՝ սիրուն չի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել