flowerՄազաթափության խնդիրը հուզում է շատ կանանց: Այն լուծելու համար պետք է ճիշտ սնվել և դիմակների միջոցով խնամել մազերը: Ահա մի քանի դիմակ մազաթափության դեմ պայքարելու համար:

Դիմակ 1

Այս դիմակի պատրաստման համար ձեզ անհրաժեշտ է ջրային գոլորշու վրա մի-փոքր տաքացնել մեկ քառորդ բաժակ որակյալ ձիթապտղի յուղ, որից հետո դանդաղ մերսող շարժումներով այն քսել գլխամաշկին: Ավարտելուց հետո գլուխը փաթաթում եք պոլիէթիլենային փաթեթով, ապա տաք սրբիչով և թողնում 15-20 րոպե: Դիմակը մաքրում եք գոլ ջրով: Խորհուրդ է տրվում կրկնել դիմակը շաբաթական 2-3 անգամ:

Դիմակ 2

Այս դիմակի համար անհրաժեշտ է երեք կաթիլ եղենափայտի յուղ, 3-5 կաթիլ հազրեվարդի յուղ, մեկ դեղնուց, ձիթապտղի յուղ և մեկ ճաշի գդալ հեղուկ մեղր: Սկզբից եթերային յուղերն ավելացնում ենք ջրի գոլորշու վրա տաքացրած մեղրին: Թողնում ենք, որ մի քիչ սառչի: Այնուհետև ավելացնում ենք դեղնուցն ու ձիթապտղի յուղը և խառնում այնքան, մինչև ստացվի միասեռ զանգված: Ստացված դիմակը քսում ենք մազերի ողջ երկարությամբ, փաթաթում պոլիէթիլենային փաթեթով, ապա սրբիչով, թողնում 15-30 րոպե: Ապա լվանում ենք սովորական շամպունով:

Դիմակ 3

Այս դիմակի համար անհրաժեշտ է խառնել հետևյալ բաղադրատարրերը` երեք կաթիլ հազրեվարդի յուղ, երեք կաթիլ նարդոսի յուղ, երկու կաթիլ ուրցի յուղ, երկու կաթիլ եղենափայտի յուղ և չորս կաթիլ ժոժոբայի և խաղողի կորիզների յուղ: Ճիշտ պատրաստված զանգվածը պետք է լինի մասեռ: Դանդաղ մերսող շարժումներով քսում ենք դիմակը գլխամաշկին, ապա տարածում մազերին: Խորհուրդ է տրվում դիմակը պահել ողջ գիշերվա ընթացքում, ապա առավոտյան լվանալ տաք ջրով:

Դիմակ 4

Անհրաժեշտ է խառնել տնական թթվասերն ու բանանի միջուկը, մինչև ստացվի միասեռ զանգված, ապա ավելացնել հեղուկ մեղր և երեք կաթիլ բազիլիկի յուղ: Կրկին լավ խառնում ենք և քսում մազերին 15-20 րոպեով, ապա լվանում գոլ ջրով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել