Սոֆրիտո սոուսը, որի մասին է խոսքը գնում, ներառում է լոլիկ, սխտոր, ձիթապտղի յուղ, սոխ եւ եգիպտացորենի ալյուր,-գրում է The Daily Mail-ը: Բարսելոնայի համալսարանի գիտնականների խոսքերով` սոուս կարող է կանխել ինսուլտը եւ սրտի նոպաները:

Սոուսը պարունակում է մոտ 40 անտիօքսիդանտներ` պոլիֆենոլներ: Նրանք պաշտպանում են սիրտը օքսիդատիվ սթրեսից: Մասնավորապես, սոուսում կարելի է գտնել քվերցետին: Խանութներում վաճառվող սոուսների անալիզը ցույց է տվել, որ հենց բոլոր բաղադրիչների համադրությունն է ավելի օգտակար, քան այդ բաղադրիչները առանձին-առանձին:

Սոուսում ավելի շատ պոլիֆենոլներ կան, քան լոլիկներում կամ լոլիկի հյութում: Այն փաստը, որ սոուսը պարունակում է սխտոր, սոխ, այդ մթերքները իրենք հարուստ են պոլիֆենոլներով: Ի դեպ  մասս-սպեկտրոսկոպիայի օգնությամբ բացահայտել են մի շարք այլ օգտակար միացություններ սոուսով, այդ թվում կարոտինոիդ անտիօքսիդանտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել