Որոշ աստղեր փորձում են ինքնաարտահայտվել բավականին անսովոր կերպով: Որոշների դաջվածքները զարմացնում են, երբեմն նաև վախեցնում: Ոչ ոք այդպես էլ չի իմանա, թե ինչն է նրանց ստիպել դաջել այդ անսովոր պատկերներն իրենց մարմնի վրա: Եկեք ծանոթանանք աստղերի ամենատարօրինակ և անհաջող դաջվածքներին:

Սկառլետ Յոհանսոնի մարմնին մի քանի անսովոր դաջվածք կա: Դերասանուհին տարվել է դաջվածքներով դեռևս տարիներ առաջ և արդեն հասցրել է զարդարել իր մարմինը տարատեսակ նկարներով, որոնցից ամենատարօրինակը, թերևս, ձիու սմբակով և «Lucky you» գրվածքով դաջվածքն է: Պարզ չէ, թե ինչ է ցանկացել Սկառլետն ասել այդ դաջվածքով:

Անջելինա Ջոլին առաջիններից էր աստղերի շարքում, որ սկսեց հետաքրքրվել դաջվածքներով: Նա բառիս բուն իմաստով զարդարել է իր մարմինը տարատեսակ գրառումներով և նկարներով, որոնցից ամենաանհաջողը ուսի վրա փոքրիկ վիշապով և նախկին ամուսնու անունով (Billy Bob Thornton) դաջվածքն է: Ճակատագրի հեգնանքով նման սիրո խոստովանությունից հետո նրանք ամուսնալուծվեցին, և Ջոլին ստիպված հեռացրեց այն:

Բրեդ Պիտի դաջվածքների հավաքածուն ավելի համեստ է, բայց դրա հետ մեկտեղ նա ընդգրկվել է այս ցուցակում մեջքի վրա տարօրինակ գծավոր դաջվածքի շնորհիվ: Հեռվից թվում է, թե դերասանի մարմինը քերծված է, բայց իրականում դա դաջվածք է: Ինքը` դերասանը, այդպես էլ չի պատմում, թե ինչ է նշանակում այն:

Նիկոլ Ռիչին մեր ցուցակում է շնորհիվ իր դաստակի դաջվածքի: Դերասանուհու ձեռքին դաջված է «Virgin» (կույս) բառը: Ինքը` Նիկոլը, հավաստիացնում է, որ դա իր հորոսկոպի նշանի անունն է, բայց նա հավանաբար մոռանում է, որ այն գրվում է այլ կերպ` Virgo:

Իրեն հարգող ցանկացած ռեփեր պարտավոր է զարդարել իր մարմինը դաջվածքներով: Քրիս Բրաունի մարմնի վրա դրանք շատ են, բայց ամենից շատ աչքի է ընկնում պարանոցի դաջվածքը: Ռիհաննայի հետ սկանդալային բաժանումից հետո Քրիսի պարանոցին հայտնվեց երգչուհուն շատ նման աղջկա դեմքով դաջվածք: Ռեփերը չբացատրեց իր դաջվածքի իմաստը:

Ջասթին Բիբերն ամեն կերպ փորձում է ապացուցել, որ էլ փոքրիկ երեխա չէ: Այդ նպատակով նրա մարմնին արագորեն հայտնվում են տարբեր դաջվածքներ: Բայց դրանցից բոլորը չեն, որ կարող են հաջող համարվել: Օրինակ երգչի ձեռքին առյուծի դաջվածքը, նուրբ ասած, տարօրինակ է: Պարզ չէ, թե ինչն է ստիպել նրան ընտրել այդքան անհաջող էսքիզ:

90-ականներին Պամելա Անդերսոնը համարվում էր ամենասեքսուալ և համարձակ կանանցից մեկը: Սեքս-խորհրդանիշի ուսի դաջվածքը փշալարի տեսքով ընդօրինակման առարկա էր նրա երկրպագուների համար: Բայց հիմա դաջվածքը հնացած և անհաջող տեսք ունի, թեև Պամելայի մտքով չի էլ անցնում այն հեռացնել:

2003-ին արված իր դաջվածքով Մայք Թայսոնն իսկական հեղափոխություն արեց աստղերի շրջանում: Նրանից առաջ ոչ ոք չէր համարձակվում դեմքին մշտական դաջվածք անել: Իսկ ահա բռնցքամարտիկի համարձակ քայլից հետո մարդիկ վազեցին տատու-սրահներ` դեմքին որևէ բան նկարելու նպատակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել