Կարեկցում եմ Քեզ, - ասաց չվառած մոմը իր այրվող ընկերուհուն: - Կարճ է Քո ժամանակը: Դու անընդհատ այրվում ես, և շուտով չես լինի: Ես շատ անգամ ավելի երջանիկ եմ քեզանից: Ես չեմ այրվում, չեմ հալվում՝ ինձ համար հանգիստ պառկած եմ և շատ երկար կապրեմ: Իսկ Քո օրերը հաշվված են: 

Պատասխանեց նրան այրվող մոմը՝ Ես չեմ ափսոսում: Իմ կյանքը չքնաղ է և լի իմաստով: Ես այրվում եմ և իմ մոմը հալվում է, սակայն իմ կրակից վառվում են բազմաթիվ այլ մոմեր, և իմ կրակը դրանից չի պակասում: Եվ երբ մոմն ու պատրույքը կվառվեն, ապա իմ կրակը - մոմի հոգին - կմիանա տարածության կրակի հետ, ինչի մասնիկն էր նա հանդիսանում, և ես նորից կմիանամ իմ հոյակապ փայլուն հրե տանը: Իսկ այստեղ ես իմ լույսով քշում եմ գիշերվա մթությունը, երեխային եմ ուրախացնում տոնական եղևնու վրա, առողջացնում եմ օդը հիվանդի անկողնու մոտ, քանզի հիվանդության հարուցիչները տանել չեն կարողանում կենդանի կրակը, սրբապատկերների առջև աղոթքի խորհրդանիշ եմ դառնում: Մի՞թե իմ կարճ կյանքը չքնաղ չէ: Եվ կարեկցում եմ ես Քեզ: Դու չես կատարել քո նշանակությունը: Քո ճակատագիրը թշվառ է: Եվ ու՞ր է քո հոգին՝ կրակը: Այո, դու երկար տարիներ կպառկես ու կապրես, սակայն ու՞մ ես Դու այդպիսին պետք, ի՞նչ ուրախություն, կամ օգուտ կա Քեզանից:

Իրոք, ավելի լավ է այրվել, քան քնել, որովհետև այրվելու մեջ է կյանքը, իսկ քուն մտնելու մեջ՝ մահը: Եվ Դու կարեկցում ես ինձ, որ ես շուտով մինչև վերջ կայրվեմ և այլևս գոյություն չեմ ունենա, այնինչ Դու, Քո պահպանիչ անգործության մեջ չէս էլ սկսել ապրել, ու այդպես էլ կմահանաս՝ չսկսած: Իսկ կյանքը կանցնի Քո կողքով:

Ռեմեդիոս Վարո «Հենվել»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել