Հաճախ է պատահում, ցավոք, որ նա, ում հանդեպ սկզբից մեծ համակրանք ենք տածել, բացահայտում է իր իսկական կերպարը, որը հեռու է մեր պատկերացումներից: Բայց արդյո՞ք գիտես, թե ԻՐԱԿԱՆՈւՄ ինչ ես փնտրում տղամարդկանց մեջ: Միայն սերը, ցավոք, բավարար չէ: Կարևոր է, որ տղամարդն ունենա հետևյալ հատկությունները.

1. Նա պետք է էմոցիոնալ առումով հասանելի լինի:

Դա ավելի շուտ հատկություն չէ, այլ հոգեվիճակ: Վերջացած հարաբերություններից չլավացած վերքերը, հոգեբանական խնդիրները և բարդույթներն այն չեն, ինչ պետք են նոր հարաբերություններ սկսելիս: Քեզ անհրաժեշտ է միայն այն տղամարդը, ով իսկապես հետաքրքրված կլինի քեզնով:

2. Դուք պետք է ընդհանուր հետաքրքրություններ և հայացքներ ունենաք:

Որքան էլ լավը լինի ընկերդ, դու չես կարողանա լինել նրա հետ, եթե նա ցանկանա ապրել և աշխատել արտասահմանում, իսկ դու ցանկանաս ապրել ընտանիքիդ հետ նույն քաղաքում, կամ դու 3 երեխա ուզենաս, իսկ ինքը չպլանավորի երեխաներ ունենալ մոտակա 10 տարվա ընթացքում:

3. Նա պետք է գոհ լինի իր կյանքից և կատարի իր սոցիալական դերերը:

Այլ կերպ ասած` պետք է լինի լավ ընկեր, որդի, եղբայր... Հետևիր նրան. չէ՞ որ այն, թե ինչպես է նա վերաբերում մյուսներին, շատ բան կպատմի տղամարդու մասին:

4. Նա պետք է պատրաստ լինի հարաբերություններ կառուցել:

Հենց ստեղծել, այլ ոչ միայն օգտվել: Բոլորի մոտ էլ լինում են վերելքներ և վայրէջքներ, վեճեր և հաշտեցումներ, բայց դրա հետ մեկտեղ կարևոր է չհեռանալ միմյանցից, խոսել, զրուցել, լսել միմյանց: Հենց այդպես են սկսվում իսկական սիրո պատմությունները:

5. Դուք պետք է սեքսուալ առումով համապատասխան լինել:

Հույս մի ունեցիր, որ հետագայում ամեն ինչ կկարգավորվի: Եթե սեքսը քեզ հաճույք չի պատճառում, ավելի լավ է միանգամից դադարեցնել հարաբերությունները, քանի որ դրանք հետագայում միայն հուսահատություն և անբավարարվածություն կպատճառեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել