Խորհրդավոր ընթրիք որմնանկարը ներկայացնելու կարիք չկա։ Սակայն այս նկարի հետ կապված մի հետաքրքիր պատմություն կա։
Դա Վինչին որմնանկարի բոլոր կերպարներին արդեն պատկերել էր, մնացել էր գտնել Հուդայի կերպարը։ Նկարիչը ամիսներ շարունակ շրջում էր փողոցներում Հուդա գտնելու հույսով։ Այդ ժամանակ Աբբաներից մեկը դժգոհելով Դա Վինչիի դանդաղկոտության կապակցությամբ բողոքում է նկարը պատվիրած եպիսկոպոսին։ Աբբան եպիսկոպոսին հայտնում է, որ Դա Վինչին նկարելու փոխարեն ամբողջ օրը թրև է գալիս քաղաքի փողոցներում։ Եպիսկոպոսը իր մոտ է կանչում Դա Վինչիին ու բացատրություն պահանջում։ Դա Վինչին պատասխանում է, որ Հուդայի կերպար է փնտրում, բայց արդեն գտել է ու շատ շուտով կվերջացնի որմնանկարը։ Նա իր խոստմանը համաձայն շուտով վերջացնում է իր աշխատանքը…
Հուդայի կերպարում նա պատկերում է իր մասին բողոքած աբբային։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել