Ուզբեկստանում Ադրբեջանի հյուպատոս Նասիմի Աղաբաբաևը վախի մթնոլորտում է պահում ամբողջ դեսպանության անձնակազմին: Այդ մասին ադրբեջանական թերթերից մեկին հայտնել է դեսպանության նախկին աշխատակիցներից մեկը: Նա հայտնել է, որ Աղաբաբաևը միևնույն ժամանակ երեք պաշտոն է զբաղեցնում՝ հյուպատոսի, խորհրդականի և հաշվապահի: Նա ամբողջ դեսպանությունը պահում է վերահսկողության ներքո, և ոչ ոք չի կարող նրա դեմ դուրս գալ, քանի որ Աղաբաբաևը լավ կապեր ունի ԱԳՆ-ում, ինչպես նաև բիզնեսով է զբաղվում Թաշքենդում: Բացի դրանից, օտարերկրյա քաղաքացիների համար Ադրբեջանի մուտքի արտոնագիրը 50 դոլարից դարձել է 150 դոլար: Աղաբաբաևը լավ կապեր ունի տեղական բիզնեսմենների ու կրիմինալ աշխարհի հետ, անգամ նրանց համար «կռիշա» է հանդիսանում: Դիվանագիտական համարներով մեքենաները բացառապես ծառայում են հյուպատոսին, իսկ մյուս աշխատակիցներն ու անգամ դեսպանը տաքսիներով են տեղաշարժվում: Բացի դրանից Աղաբաբաևը թեթև վարքի կանանց մեծ սիրահար է, անգամ գիշերները նրանց բերում է դեսպանության շենք: Նրա մասին ևս մեկ հետաքրքիր տեղեկություն կա. Աղաբաբաևը համարյա ամեն օր գնում է հայերին պատկանող «Թաշքենդ» ռեստորանը և այնտեղ մեծ խնջույքներ կազմակերպում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել