A1plus.am-ը գրում է.

Հարսնաքարի գործը պետք է որակել կանխամտածված սպանություն։ Այսօր իր 32 էջանոց ճառում հայտարարեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը։ 

«Տուժող կողմը գտնում է նաեւ, որ մեղադրողի կողմից նման խիզախություն չդրսեւորելու պայմաններում դատարանը պետք է կայացնի գործը մեղադրողին վերադարձնելու որոշում»։

Փաստաբանի խոսքերով՝ ամբաստանյալների արարքի իրավաբանական որակումը չի համապատասխանում արարքի նկարագրությանը եւ չի բխում գործում առկա ապացույցներից։ 
«Միջնորդում ենք սույն քրեական գործով մեղադրողին դատարան ներկայացնել միջնորդեց ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը լրացնելու, փոփոխելու եւ նոր մեղադրանք առաջադրելու համար»,-դատարանում հայտարարեց փաստաբանը։ ։ 
Հիշեցնենք, որ Հարսնաքարի գործը շրջադարձ ապրեց, երբ ամբաստանյալներից Գարիկ Մարգարյանը, Արթուր Բաբլոյանն ու Նորայր Հայրապետյանը հայտարարեցին, թե 2012 թ հունիսի 17-ին յուրաքանչյուրը մեկ ռազմական բժշկի է ծեծել։ Իսկ Վահե Ավետյանն էլ մահացել է ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի ծեծի հետեւանքով։
Մեղադրող Արմեն Մարուխյանը նախորդ դատական նիստի իր ճառում չփոխեց մեղադրանքը եւ 6 ամբաստանյալներին էլ միջնորդեց դատապարտել 13 տարվա ազատազրման եւ նրանից գանձել 100.000 դրամ՝ որպես տուգանք։
Հարսնաքարի գործով դատական նիստը կշարունակվի դեկտեմբերի 9-ին, որի ընթացքում արդեն պաշտպանական ճառով հանդես կգան ամբաստանյալների փաստաբանները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել