M~S ♥Նման տղամարդու կյանքում անպայման կհանդիպես, միայն սպասել է պետք:

1. Նրա կողքին չես զգում, որ պետք է միշտ կատարյալ լինես:

Համաձայնիր` այնքան է հոգնեցնում, երբ զգում ես, որ քեզ գնահատում են, որ պետք է համապատասխանես ինչ-որ չափանիշների` միշտ կարգին տեսք ունենալ, լավ տրամադրություն ունենալ: Այդպիսի պայմաններում կորցնում ես քեզ: Ազատվիր բոլոր այն տղաներից, ում կողքին պարտավոր ես միշտ իդեալական լինել: Իսկ եթե հանդիպես այնպիսի տղայի, ում կողքին չես ամաչի ավելորդ քաշից, բաղաձայն երգելուց կամ մի քանի ավելորդ մազից, աշխատիր նրան բաց չթողնել:

2. Նա զվարճացնում է քեզ:

Հավատա` բարդ իրավիճակներում դա ձեզ երկուսից շատ պետք կգա:

3. Դու ծանոթացնում ես նրան ընտանիքիդ և ընկերներիդ հետ:

Ասում են` աղջիկը վերջնական որոշում է կայացնում հօգուտ տղայի, երբ իր հարազատներն ընդունում են տղային: Այնպես չէ, որ խորհուրդ ենք տալիս ապավինել ուրիշի կարծիքին, բայց ընտանիքիդ անդամները հաստատ քո վատը չեն ցանկանա, և կողքից ամեն ինչ ավելի լավ է երևում:

4. Դու կարողանում ես չհամաձայնել նրա հետ:

Պետք է խուսափել այնպիսի տղաներից, որոնք ճնշում են ինքնաարտահայտվելու քո ազատությունը: Երջանիկ հարաբերություններ կարող են լինել միայն այն դեպքում, երբ չես դավաճանում քո սկզբունքներին:

5. Սենյակում լռությունն անհարմար իրավիճակ չի ստեղծում:

Լավ մարդու հետ հաճելի է անգամ լռել: Հնարավոր չէ ամեն պահի ինչ-որ բան քննարկել, բայց եթե դադարները քեզ համար աշխարհի վերջ չեն, և ձեռքերիդ ափերը չեն քրտնում, ուրեմն դու քեզ լավ ես զգում նրա կողքին:

Couple6. Նա հետաքրքրվում է քո կարծիքով:

Բացի այդ` լսում է քո խորհուրդները: Եվ ոչ «լսիր կնոջն ու արա հակառակը» սկզբունքով: Շատ ավելի հեշտ է ապրել այն մարդու հետ, ով հարգում է քեզ:

7. Նա սիրում է քո ընտանի կենդանուն:

Եվ թողնում է, որ նայես քո սիրելի սերիալները: Եվ չի սարսափում, երբ առաջարկում ես գնալ գնումների: Համբերատարությամբ է տանում տրամադրության փոփոխությունները:

8. Նա պատրաստ է լինել կողքիդ կյանքիդ դժվար պահերին:

Սիրող մարդը կողքիդ կլինի դժվար իրավիճակներում, հոգատար կլինի, երբ հիվանդ պառկես:

9. Դուք չեք վիճում, դուք լուծում եք խնդիրները:

Ձեր հարաբերություններում դրամա չկա, դուք չեք վիճում, չեք ջարդում ափսեները, չեք հավաքում իրերն ու լքում միմյանց: Դուք չեք վիճում միայն, որովհետև սուր զգացողությունների կարիք ունեք:

10. Դու դադարել ես ուշադրություն դարձնել այլ տղաներին:

Այսինքն, եթե նրանից բացի քեզ համար այլ տղամարդիկ գոյություն չունեն, ապա ամեն ինչ պարզ է, չէ՞: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել