Շակիրան, պատմել է, որ իրեն լիակատար երջանիկ է զգում, երբ տեսնում է որդու՝ Միլանի, սիրելի Խերարդի ժպիտները և «Բարսելոնայի» հաղթանակները:
«Ես երջանիկ եմ, երբ ժպտում են որդիս, Պիկեն և հաղթում է «Բարսելոնան»: Ինձ համար երջանկություն է նաև բեմի վրա հանդիսատեսի համար երգելը: Այդ ամենն ինձ ժպիտ է պարգևում»,-Շակիրայի խոսքերը մեջբերել է El Mundo Deportivo-ն:
Երգչուհին անդրադարձել է նաև Պիկեի հետ ծանոթության պատմությանը.
«Մենք ծանոթացել ենք 2010 թվականի աշխարհի առաջնության մեկնարկից առաջ՝ «Waka waka» երգի ձայնագրությունների ժամանակ: Պիկեն ինձ տեսնելուց հետո Սեսկ Ֆաբրեգասին ասել է՝ «Նա լինելու է իմ կինը: Ես գտել եմ իմ կյանքի կնոջը»: Ես ևս այդպես եմ մտածել. Պիկեն իմ կյանքի միակ տղամարդն է»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=458097367633029&set=a.349128118529955.1073741825.347853938657373&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել