Ջաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաան.

Մեր հավաքականների հաղթարշավները շարունակվում են.

Վարշավայում ընթացող Եվրոպայի շախմատի թիմային առաջնությունում Հայաստանի շախմատի կանանց հավաքականն այս անգամ ջախջախեց Լեհաստանի երիտասարդական հավաքականին 3-1 հաշվով:
Կանանց հավաքականն առայժմ 11 միավորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, իսկ առաջին հորիզոնականում Ուկրաինայի հավաքականն է` 13 միավորով: 
Հայաստանի տղամարդկանց հավաքականը, Գաբրիել Սարգսյանի անկրկնելի խաղի շնորհիվ, շատ կարևոր հաղթանակ տարավ Ռուսաստանի հավաքականի նկատմամբ` 2.5-1.5 հաշվով:
Այս պահի դրությամբ մեր հավաքականը 11 միավորով կիսում է երկրորդ հորիզոնականը ազերբառանստանի հավաքականի հետ, իսկ աղյուսակը գլխավորում է Ֆրանսիայի հավաքականը` 12 միավորով:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել