Ախր Գալուստ Սահակյանը լրիվ ճիշտա ասում, որ մյուս խմբակցություննրի մասին ասում ա՝ «դրանց քննադատությունն ինչ ա որ»։
Եթե համաձայն չեք, բացատրեք նզովյալիս. ի՞նչ վտանգ է ներկայացնում ՀՀԿ–ի համար ու ի՞նչ արժեք ունի.
1. դեսպաններ ու հյուպատոսներ ստացող ՀՅԴ քննադատությունը,
2. ՀՀԿ հետ սեղան նստող–ելնող, Իշխան Զաքարյանի հետ շշուկով պայմանավորվող ԲՀԿ քննադատությունը,
3. ԲՀԿ հետ անընդհատ առևտուր անող, մի քանի կես եղած ՀԱԿ(կ) քննադատությունը,
4. Լրիվ ջախջախված, 3 պատգամավոր ունեցող ու փաստացի վերացած «Ժառանգություն» խմբակցությունը։

Հասկանում ե՞ք, ժող, ոչ մի վտանգ ՀՀԿ–ին այսօրվա քաղաքական համակարգը չի ներկայացնում, եթե վտանգներ կան էլ՝ քաղաքական համակարգի դրսից են, նենց որ Գալուստը իր կոլեգաների հետ ոնց ուզի՝ տենց էլ խոսալու է իր պատգամավոր-կոլեգաների մասին։ Իրանք են թույլ տվել ժամանակին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել