Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս ամբողջական վերահսկողություն հաստատել մարդու վրա, որոնց թվին է պատկանում սմարթֆոնը՝ իր մի շարք ֆունկցիաներով, և դրանցից մեծ հաճույքով օգտվում են ծնողները: Բայց երեխայի հսկողության համար այս տարբերակը ստեղծողները արդեն հավանաբար կթվեն բազում պատճառներ՝ հրաժարվելու սմարթֆոնները «լրտեսական» նպատակներով օգտագործելուց, որոնցից է, օրինակ, սմարթֆոնի փխրունությունը (չէ որ երեխաներ են):

Բայց այդ հարցը լուծվել է, քանի որ հեռախոսային գադջեթների շուկայում հայտնվել են նոր ինտելեկտուալ ժամեր՝ ստեղծված Filip ընկերության կողմից, որոնք ունեն շատ գրավիչ տեսք և հսկայական հնարավորություններ: Այդ ժամացույցները շատ դժվար են կոտրվում, կեղտոտվում կամ դեֆորմանում: Դրանցով կարելի է գրել հաղորդագրություններ, զանգեր կատարել և ճշտել երեխայի գտնվելու վայրը: Գադջեթը աշխատում է IOS և Android ՕՀ-ներով:

Այդ ժամացույցները իսկապես խելացի են. արտակարգ իրավիճակների դեպքում երեխան պետք է ընդամենը սեղմի կարմիր կոճակը և նրա շրջապատի ձայները կլսվեն ծնողների հեռախոսներում, իսկ գադջեթի կորպուսում կմոնտաժվեն GPS, Wi-Fi և GSM մոդուլները:

Ժամացույցների վաճառքը կսկսվի 2013 թվականի վերջին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել