Պահ-պահ-պահ, էս ի՜նչ թափանցիկ են աշխատում մեր նախարարությունները: Առաջամարտիկն էլ Դերոն ա՝ իր Ղասաբների/Առողջապահության նախարարությամբ: Հա բա, խնդրում եք, իսկ Դերոն կարգադրել է բոլոր բուժհաստատությունների մոտ արկղիկներ տեղադրել, որտեղ մարդիկ կարող են նամակներ ուղղել անձամբ նախարարին և բարձրաձայնել իրենց բողոքներն ու մտահոգությունները:
Առաջին հայացքից գեղեցիկ նախաձեռնություն է, բայց դե մյուս կողմից էլ աչքներիս տակ Տարոն Շինարարի օրինակն է, ով ևս նման արկղեր է տեղադրել, բայց կա՛մ այդ արկղերի տեղը բողոքել ցանկացողները չգիտեն, կա՛մ էլ դրանցում գովաբանող նամակներ են գցում Տարոնի ստրուկների կորպուսի ներկայացուցիչները, որովհետև Տարոնը ո՜նց «շինում էր» Երևանը, այնպես էլ շարունակում է, ու ոչ մի գլոբալ և անգամ լուրջ լոկալ հարց էլ չի լուծվել:
Հիմա էլ Դերոն ա ուզում սենց նամակներով թոզ փչի մեր աչքերին, մինչդեռ իր գերատեսչության պես բառդակ վիճակում գտնվող կառույց դժվար է գտնել Հայաստանում:
Ոնց ասում էր այսօրվա տաքսիստս. «Սաղ սուԹ ա...»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել