Android 4.4-ը իր հետ բերեց Google-ի այլ ծառայությունների մի շարք թարմացումներ: Google Search-ը նույնպես բացառությույն չէ: Այն ստացել է խոշոր թարմացում, որն էականորեն փոփոխում է հավելվածի հետ աշխատելու մոտեցումը: Այժմ Google Now-ը կարող է որոշակիորեն արձագանքել ձեր հարցերին:

nexusae0_27

Փոփոխվել է ներծրագրային դիզայնը, Google Search հավելվածի մանրանկարը և ավելացել է երկխոսության հնարավորություն:

nexusae0_Screenshot_2013-11-13-16-55-57nexusae0_Screenshot_2013-11-13-16-55-20

Թարմացումը ստացել է 3.1.8 համարը, սակայն Google Play-ում դեռևս առկա չէ: Եթե ցանկանում եք բոլորից շուտ ստանալ նոր Google Search-ը, ապա ներբեռնեք այն այստեղից:

Այսպիսով, Google-ը ևս մեկ քայլ է կատարում դեպի Siri: Այո, այո, սա Apple-ի մտահղացման կրկնում է, այլ ոչ թե նորամուծություն:

Հ.Գ. ցավոք Google Now-ը Հայաստանում ընդհանրապես չի գործում և Google Search հավելվածը միայն թույլ կտա որոնել և ոչ ավելին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել