A1plus.am-ը գրում է.

Մաքսային միությանը անդամակցումը ՀՀ տնտեսության մինչեւ 2014թ., ըստ Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի, կազդի «նեյտրալ անկայունությամբ»:

Ըստ նախարարի` այս պահին տեղի են ունենում քննարկումներ, թե ինչ չափով, ինչ ժամակահատվածում ՄՄ անդամակցումը կազդի մեր երկրի տնտեսության վրա. «2014թ. համար գնահատականները նեյտրալ կլինեն, բայց սա վերջնականը չէ` այս պահին 10-12 համապատասխան խումբ կան, որ ոլորտ առ ոլորտ քննարկումներ է իրականացնում»:

ՎԶԵԲ 2014թ. ՀՀ-ի համար կանխատեսել էր 2.5% տնտեսական աճ: Պարոն Սարգսյանին այս թիվը չի մտահոգում, քանի որ անցյալ տարի բանկը ավելի ցածր աճի տեմպ էր կանախատեել Հայաստանում` ոչ ավել քան 5 տոկոս. «Մինչդեռ մենք ունեցանք 7 տոկոս: Այս տարի մեր կանատեսումները 4.1%-ի շրջանակներում են: Սպասենք, դեռ երկու ամիս կա, բայց հույս ունեմ, որ 2.5% չի լինի, կլինի ավելի բարձր ցուցանիշ»:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե այն կառավարությունը, որը չի ապահովում 7 տոկոս տնտեսական աճ, ապա պետք է հրաժարական տա, Դավիթ Սարգսյանի կարծիքով 7 տոկոս տնտեսական աճի թիրախը քաղաքական է. «Բոլորդ հիշում եք, որ օրինակ անցյալ տարի տնտեսական աճը, որը պետական բյուջեի մասին օրենքում էր դրված 4.2% էր, այս տարվա համար 6.2% է: Սերժ Սարգսյանի հայտարարությունը վերաբերում էր նրան, որ կառավարությունը պետք է անի առավելագույնը` 7 տոկոսանոց թիրախին հասնելու համար: Եթե յոթ տոկոս տնտեսական աճը չի ապահովվում, ապա քննարկման առարկա է դառնում` արդյո՞ք կառավարությունն արել է ամեն հնարավորը այդ թիրախին հասնելու համար»: 
Ըստ նախարարի` 7 տոկոսանոց թիրախին հասնել-չհասնելը շատ գործոններից է կախված. «Եթե մեզ շրջափակող երկրներում կայուն չէ տնտեսական աճը, բնականաբար այն ազդում է նաեւ մեզ վրա: Իսկ կառավարությունն արել է հնարավոր ամեն ինչ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել