Նյութի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ.

 4  Արբի Բարաևի ոչնչացումը

6

Արբի Բարաևը 90-ականներին Չեչնիայում ծավալված անջատողական շարժումների ակտիվ մասնակիցներից էր, ով կողմ էր Չեչնիայի տարածքում շարիական պետություն ստեղծելու գաղափարին: Առաջին չեչենական պատերազմի ավարտից հետո՝ 1997-1999 թվականներին Արբին վաստակեց ահգաբեկչի ու ավազակի համբավ: Այս բանդիտը մարդասպան էր և հանդիսանում էր իր նման մարդասպաններից, ստրկավաճառներից և առևանգիչների մի հրոսակախմբի ղեկավար, որի գործունեությունից տուժել են հարյուրից ավելի մարդիկ՝ Չեչնիայի տարածքում և դրանից դուրս:

Արբի Բարաևի ոչնչացման օպերացիան կայացավ ԱԴԾ-ի և ՆԳՆ-ի համագործակցության արդյունքում: Օպերացիան իրականացվեց Ալխան-Կալա գյուղում և տևեց ամբողջ 5 օր: Այս օպերացիան բավականին արյունալի էր և դրա արդյունքում սպանվեցին Բարաևն ու իր 17 զինակիցները, իսկ իրավապահների կողմից՝ 1 զոհ գրանցվեց:

 4  Ջոհար Դուդաևի ոչնչացումը

7

Ջոհար Դուդաևը չեչեն ռազմական ու քաղաքական գործիչ էր, ով գլխավորեց ազգային-ազատագրական շարժումը 1990-ականների սկզբին, ինչպես նաև դարձավ չճանաչված Իչկերիա Չեչենական Հանրապետության առաջին նախագահը: Նախկինում Դուդաևը ԽՍՀՄ բանակի միակ չեչեն գեներլն էր և ծառայում էր, որպես ռազմավարական ավիացիայի գեներալ մայոր:

ռուսական աղբյուրների տվյալներով, Առաջին չեչենական պատերազմի նախաշեմին Դուդաևի ենթակայության տակ էին գտնվում 15 հազար մարտիկներ, 42 տանկ, 66 ՀՄՄ և ԲՏՌ, 123 հրանոթ, 40 ԶՀՀ, 260 ուսումնական ինքնաթիռներ: Առաջին պատերազմի ողջ ընթացքում այս ուժերը, ինչպես նաև չեչեն աշխարհազորայինները համառ դիմադրություն էին ցույց տալիս ռուսական զորքերին, որը ի վերջո բերեց պատերազմում ռուսական կողմի խայտառակ ու անհասկանալի պարտությանը:

1996 թվականի ապրիլի 21-ին ռուսական հատուկ ծառայությունները ֆիքսեցին Դուդաևի արբանյակային հեռախոսը ազդանշանը՝ ԳեխիժՉու գյուղի հարևանությամբ, որը Գրոզնուց 30 կիլոմետր հեռավորության վրա էր գտնվում: Անմիջապես օդ բարձրացվեցին երկու Սու-25 գրոհիչներ՝ ինքնաուղղորդվող հրթիռներով զինված: Արդյունքում, Դուդաևը զոհվեց հրթիռի պայթյունից հենց այն պահին, երբ զրուցում էր այդ ժամանակ ՌԴ Դումայի պատգամավոր հանդիսացող Կոնստանտին Բորովոյի հետ:

  3  Հատտաբի ոչնչացումը 



Ամիր իբն ալ-Հատտաբը դատային հրամանատար էր և ահաբեկիչ, ով ծնունդով Սաուդյան Արաբիայից էր: Նա հանդիսանում էր ինքնահռչակ Իչկերիա Չեչենական Հանրապետությունում գործող ապորինի զինված խմբավորումների գլխավոր հրամանատարներից մեկը 1995-2002 թվականներին: 

Հատտաբը փորձառու և գերազանց պատրաստություն անցած ահաբեկիչ էր, ով տիրապետում էր բոլոր տեսակի հրազեններին, գլուխ էր հանում սակրավորային գործից, անձամբ զբաղվում էր իրեն ենթակա մահապարտ-գրոհայինների պատրաստությամբ: Հենց նա էր կազմակերպում արտասահմանում զենք-զինամթերքի ձեռբերումը գրոհայինների համար, ինչպես նաև գրոհայինների պատրաստության ճամբարների կառուցման և նյութատեխնիկական ապահովման համար: 

Հատտաբին ոչնչացրեցին ոչ ավանդական եղանակով: Նրա սուրհանդակը նրան հանձնեց ծարարով մի նամակ, որի վրա ձիուն սպանելու համար բավարա քանակությամբ ուժեղ թույն էր քսված: Հատտաբը մահացավ նամակը բացելուց շատ կարճ ժամանակ անց, իսկ նրա թիկնապահները չէին հասկանում, թե ինչ է կատարվում:

 

 2  Շամիլ Բասաևի ոչնչացումը

9

Շամիլ Բասաևը հանդիսանում էր Չեչենական երկու պատերազմների ակտիվ մասնակից և Իշկերիայի Չեչենական Հանրապետության ղեկավարներից մեկը 1995-2006 թվականներին: Նա կազմակերպել է մի շարք ահաբեկչական գործողություններ ՌԴ տարածքում, ընդգրկվել է ՄԱԿ-ի, ԱՄՆ պետդեպի և ԵՄ-ի ահաբեկիչների ցանկում:

ԱԴԾ-ի պաշտոնական տվյալների համաձայն, Բասաևը սպանվել էր պայթուցիկներով բեռնված Կամազի ոչնչացման արդյունքում՝ Ինգուշեթիայի Նազրանի շրջանում, իսկ այդ մեքենայի ոչնչացում երկար ու մանրակրկիտ պլանավորված գործողության արդյունք էր, որ սկուրպուլյոզ կերպով պլանավորել ու իրականացրել էին ռուսական հատուկ ծառայությունները՝ գործելով նաև արտասահմանում:

«Արտասահմանում օպերատիվ դիրքեր էին ստեղծվել, հատկապես այն երկրներում, որտեղ ձեռք էր բերվում զենք-զինամթերք՝ հետագայում ռուսական զորքերի դեմ կիրառվելու նպատակով:», - հայտնել է գեներալ Պատրուշևը: Նա նաև մանրամասնել է, որ Բասաևն ու իր կողմնակիցները պլանավորել էին խոշոր ահաբեկչություն իրականացնել՝ ՌԴ իշխանությունների վրա քաղաքական ճնշում գործադրելու նպատակով՝ Մեծ ութնյակի կայանալիք գագաթնաժողովի նախաշեմին:

 

 1  «Նորդ Օստի» գրավումը


10

Այսպես կոչված «Նորդ Օստը» խոշորագույն ահաբեկչական գործողություն էր, որը տևեց 2002 թվականի հոկտեմբերի 23-ից 26-ը, որի ժամանակ Մովսար Բարաևի գլախվորությամբ գործող գրոհայինների խումբը գրավել էր և գերության մեջ էր պահում Դուբրովկայի թատրոնում գտնվող հարյուրավոր հանդիսատեսների:

Հատուկ ջոկատայինների գրոհը սկսվեց առավոտյան 5:17-ին՝ նյարդային-պարալիզացնող գազ արձակելուց: Դրա նախատակը սրահում գտնվողների կամքն ու ռեակցիաները և առաջին հերթին մահապարտ կին ահաբեկիչներինը, որովհետև եթե նրանցից անգամ մեկը հասցներ սեղմել իրենց մահապարտի գոտիների վրա կոճակները, կսկսվեր պայթյունների շարք, որը պարզապես կփլուզեր շենքը: 

Մի քանի վայրկյան անց սկսեցին գործել հատուկ ջոկատայինները. դիպուկահարները ճշգրիտ կրակոցներով գլուխներից խոցում էին առաջին հերթին մահապարտ կանանց, իսկ հետո հակագազերով հատուկ ջոկատայինները անցան շարքային գրոհայինների լիկվիդացիային: Նրանցից մեկը զինված էր Կալաշնիկովի գնդացիրով, բայց այդպես էլ չկարողացավ նորմալ օգտվել դֆրանից՝ սպանվելուց առաջ արձակելով անկազմակերպ կարճ կրակահերթ: 

Զուգահեռաբար սպեցնազի մարտիկները, որոնք ներխուժել էին թատրոն տանիքից, ոչնչացնում էին ահաբեկիչներին, որոնք պատրսպարվել էին փորձում սենյակներում՝ լուսային և ձայնային նռնակների օգնությամբ: Հարկ է նշել, որ սա ավելի շուտ սպանդ էր, որովհետև բանդիտների մասը պարալիզացվել էր գազից և որոևէ դիմադրություն ցույց տալ ի զորու չէր, բայց նրանց բոլորին սատկացրեցին՝ առանց դատի ու դատաստանի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել