Հալլա-հալլա, չար սատանա...
«Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը նոյեմբերի 14-ին մեկնել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ՝ մասնակցելու նոյեմբերի 14-16-ը այնտեղ գումարվող Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգաին ասոցիացիայի 33-րդ գլխավոր համաժողովին»:

Հավանաբար, Տարոնի՝ ֆրանսերենի իմացությունը մարդկությունից անհայտ է պահվել: Այլապես ոնց հասկանալ, որ ֆրանկոֆոն քաղաքապետեր նշանակում է ֆրանսերեն խոսացող քաղաքապետեր: Անգամ չի ասվում ֆրանկոֆոն քաղաքների քաղաքապետեր, այլ՝ ՖՐԱՆՍԵՐԵՆ ԽՈՍԱՑՈՂ ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐ....

Մի տարի էլ Հովիկ Աբրահամյանը պատվիրակությամբ գնաց Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական համաժողովին, որի պահանջը միշտ մեկն է. համաժողովի մասնակիցն ու զեկուցաբերը պարտադիր պետք է ֆրանսերեն խոսեն...

Ավելի ազնիվ կլիներ ասել՝ Տարոնի սիրտը Փարիզ է ուզել (չնայած նոր էր եկել այնտեղից)...

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել