Անհրաժեշտ է`
հաց
հավկիթ
սոխ
սունկ
բուսական յուղ
աղ
կանաչեղեն
Պատրաստման եղանակը`
Հացը կտրատում ենք և հանելով միջուկը տապակում երկու կողմից:
Հացի ամեն կտորի մեջ դնում ենք մի-փոքր բուսական յուղ, կտրատած սոխ և սունկ, ավելացնում աղ, ջարդում հավկիթ, կրկին աղ անում և տապակում միջին կրակի վրա: Տապակելուց հետո ավելացնում ենք կանաչի: Կարող եք ավելացնել նաև պանիր:
Բարի ախորժակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել