Samsung ընկերությունը Թայվանում ներկայացրել է իր նոր Galaxy Core Plus սմարթֆոնը։ Galaxy Core Plus-ը Galaxy Core սմարթֆոնի ավելի բարելավված տեսակն է։

 

Այս սմարթֆոնում նվազել է RAM-ի հիշողությունը՝ 1ԳԲ-ից իջնելով մինչև 768ՄԲ։ Այն աշխատում Android 4.2 Jelly ՕՀ-ով։ Սմարթֆոնը ստացել է 4․3 դյուրմ TFT դիսփլեյ՝ 800×480 պիքսել ընդլայնմամբ, երկմիջուկ 1․2ԳՀց պրոցեսոր, 4ԳԲ ներքին հիշողություն, որը microSD-ի միջոցով կարող է բարձրանալ մինչև 64ԳԲ, 5ՄՊ հիմնական տեսախցիկ՝ ավտոֆոկուսով և լուսաբնկիչով և վերջապես 1800ՄԱժ մարտկոց։

Սարքը ապահովում է 2G և 3G ցանցեր, Bluetooth (v3.0), Wi-Fi b / g / n, GPS և NFC մոդուլներ։ Սարքի չափսերը 129,7 х 65,95 х 9,4 մմ է, իսկ քաշը՝ 134 գրամ։

Սմարթֆոնի գինը Թայվանում կազմում է 275 դոլար, իսկ թե ինչքան կլինի այն համաշխարհային շուկայում՝ դեռ պարզ չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել