Ամեն մի գործ ավարտվում է միայն այն ժամանակ, երբ հասնում ես նպատակիդ: 

Պաուլո Կոելիո
Մարդիկ բաժանվում են երկու խմբի՝ նրանք, ովքեր ապրում եմ ուղղակի ապրելու համար, և մարդիկ, ովքեր ապրում են ստեղծելու բարելավվելու, երջանիկ լինելու համար: Երկրրորդ խմբին պատկանողները աշխատում են, ստեղծում են, հասնում են իրենց նպատակին, իսկ ավարտված գործից նոր նպատակ է ստեղծվում և այդպես ամբողջ կյանքի ընթացքում: Լինում են դեպքեր, երբ առաջին խմբի պատականող մարդիկ, ովքեր ձեռքերը ծալած նստում են, լինում են ավելի հաջողակ ու երջանիկ, քան նրանք, ովքեր տանջվում են: Մի՞թե սա անարդարություն է, միգուցե կյանքի օրենք, կամ համաչափություն, մեկ էլ տեսար ճակատագիր: 

Համաձայն եմ բոլոր տարբերակների հետ, բացի ճակատագրից, որին իրոք չեմ հավատում (եթե սկսեմ թվարկել չհավատալուս պատճառնրը` կշեղվեմ թեմայից): Փորձեմ բացառել բոլոր տարբերակները, մի կողմ դնեմ երևակայությունս և փորձեմ խոսել տանջող հարցի շուրջ՝ ինչպե՞ս լինել երջանիկ և հաջողակ: 
Հաջողակ մարդիկ չեն ծնվում, այլ դառնում են: Կյանքը իրոք անարդար երևույթ է, և այն անձը, ով հասնում է հաջողության, հետևաբար լինում է երջանիկ, կարող է իրեն համարել հաղթող կյանքի դուելում: Համացանցում ահռելի նյութեր կան այս հարցի շուրջ, ինչից կարելի է ենթադրել, որ մարդկանց իրոք հետաքրքրում է հաջողակ լինելու բանաձևը: 
Ոչ հասարակ լրագրողները, այլ այն մարդիկ, ովքեր խորը ուսումնասիրել են այս փաստը, ասում են, որ հաջողակ լինելու համար նախ չպետք է մտածել, որ ուզում ես լինել: Նրանք սա բացատրում են տիեզերական ուժերի միջոցով: Պնդում են, որ ինչքան չմտածես, այլ ուղղակի գործես, ավելի արագ կհասնես ուզածիդ, հակառակ դեպքում շատ կմտածես քայլ անելուց առաջ, իսկ շատ մտածելու դեպքում հաջողության չես հասնի:  

Հաջողակ լինելու առաջին բանաձևը ինքնավստահությունն է, էգոիզմը, նպատակասլացությունը: Եթե գնահատում ես ինքդ քեզ, գիտես քո արժեքը և չես տրվում քմահաճույքներին, ապա կարելի է համարել, որ հաջողության հասնելու թելը բռնել ես:
Հաջողակ ես այն ժամանակ, երբ, էգոիստ լինելով հանդերձ, ընդունում ես բացասական կողմերդ, և փորձում ես փոխվել՝ ինքնադաստիարակվել: Սա լավագույն միջոցն է` չկորցնել ինքնավաստահությունը և գնալ առաջ` դեպի երջանկություն: 
Անկախությունը գլխավոր բաղադրիչներից մեկն է: Պետք է լինես, անկախ բոլորից, կայացած: Ոչ թե հենվես ուրիշի վրա, այլ թողնես, որ քեզ վրա հույս դնեն: Հաջուղության հասնելու ճանապարհը շատ քարքարոտ է, բացի կապույտ երկնքից սպասվում են նաև վայրէջքներ: Սակայն երբևիցե չհուսահատվեք և չգնաք հետ: Եթե դիմադրեք վայրէջքին, կսպասվեն նաև նոր թռիչքներ: Կարևոր գործոն է նաև պլանավորումը: Պետք է կարողանաս պլանավորես բոլոր գործերդ՝ ըստ հերթականության, և շարժվես հենց այդ պլանով: Գործին տրվելը, իհարկե, շատ լավ բան է, սակայն առանց հանգստի ոչինչ չի ստացվի: Մինչ հաջողության ուղին սկսելը, անհրաժեշտ է մի լավ հանգստանալ և, իհարկե, շրջապատված լինել մտերիմ մարդկանցով:   
Հաջողության հասնելը ավելի հեշտ է, քան դա պահպանելը: Փորձեք լինել լավատես, ուրախ և հասեք ձեր բոլոր նպատակներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել