Նախագահը Վարդան Պետրոսյանի կալանքի որոշումը վերանայելու կարգադրություն է տվել: Փաստորեն չի մեռել դեռ արդարությունն այս երկրում: Ճիշտ ա, ՀՀ Դատախազությունը երկար-բարակ մամլո հաղորդագրություն է տարածել, որի իմաստը հակիրճ կարելի է ձևակերպել հետևյալ նախադասությամբ. «Այո՛, Վարդան Պետրոսյանին կալանորելու որոշում ենք կայացրել, որովհետև ունեցել ենք դրա իրավական հիմքերը (բայց չենք ասելու, թե ինչ հիմքեր են), բայց մի շատ շուխուռ արեք, որովհետև կվերանայենք որոշումը. չէ՞ որ արդեն նախագահն էլ ասել է, որ վերանայենք»:
Մինչդեռ աբսուրդ է, որ բանը պետք է հասնի նախագահին, որ այս երկրում ինչ-որ բան խելքին մոտ անեն. բուծիկ չկառուցելը նախագահը պետք ա ասի, հայտնի մարդուն չհալածելը, էլի նախագահը պետք ա ասի, բակի մեջտեղը շենք կառուցելը, էլի նախագահը պետք ա ասի... ես չեմ հասկանում, բա էդ տասնյակ հազարավոր չինովնիկներն էլ ո՞ւմ են պետք, եթե իրենց ամենավերևից պետք ա բշտեն, որ նորմալ աշխատեն: Ու դեռ մի բան էլ սրանց աշխատավարձե՞րն եք ուզում բարձրացնել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել