Սրանից մի տարի առաջ, երբ դեռ blog.armenianherald.com պրոեկտն էինք անում, մի անգամ որոշեցի հարցազրույց մերցնել մի մարմնավաճառից։ Ասեմ, որ բավականին բարդ էր գտնել մեկին ով կհամաձայնվեր խոսել այս թեմայից ու քիչ թե շատ դիտարժան բան կասեր, սակայն բախտս բերեց երևի ու ես առնչություն ունեցա մի գիշերային թիթեռնիկի հետ, ով համաձայնվեց պատմել իր պատմությունը։

Հարցազրույցը արդեն տարուց ավել է ինչ իմ դիկտաֆոնի մեջ էր, բայց այդպես էլ չէի հրապարակել, իսկ այսօր որոշեցի չալարել ու անել դա։ Հերոսուհու անունը փոխված է հասկանալի պատճառներով ու նրա հավաստմամբ, նա հարցազրույցը տալուց ընդամնեը 2 ամիս առաջ էր սկսել զբաղվել մարմնավաճառությամբ։ Արմինկան բարետես աղջիկ էր՝ բավականին կրթված ու հումորով, նրա հայրական կողմը Ուկրաինայից է, իսկ մայրականը՝ Հայաստանից։ Մնացածը ստորև. 

- Արմինկա, ի՞նչը քեզ բերեց նրան, որ դու հիմա զբաղվում ես քո մարմինը վաճառելով։

- Ամեն ինչ սկսվեց երբ ես դեռ տասնութ տարեկան էի ու սովորում էի ԲՈՒՀ-ի երկրորդ կուրսում։ Ես արդեն բավական երկար ժամանակ ընկեր ունեի, ում հետ արդեն նշանվել էի։ Մենք որոշեցինք չսպասել ամուսնությանը և ես իմ կուսությունը կորցրեցի մինչև ամուսնանալը, սակայն այնպես ստացվեց, որ նրա հայրը որոշեց, որ ինքը պետք է պարտադիր ամուսնանա իր հարուստ ընկերոջ դստեր հետ։ Որոշեցին ու արեցին, իսկ ես մնացի կոտրած տաշտակի մոտ։

Սակայն երկու ամիս անց ես ծանոթացա մի տղայի հետ ում հետ էլ և ամուսնացա ծանոթությունից մեկ ամիս անց։ Նա ինձ պարգևեց մի հիանալի երեխա, բայց իմ երջանկությունը շատ կարճ տևեց ու ամուսնությունից երեք տարի անց իմ ամուսինը մահացավ։ Ես երեխայի ծնվելուց հետո միայն իմացա, որ նա թմրանյութեր էր օգտագործում, ինչի պատճառով էլ նա արյան վարակ ձեռք բերեց…

- Ու դու միանգամի՞ց սկսեցիր մարմնավաճառությամբ զբաղվել։

- Ոչ, ամուսնուս մահվանից հետո ես դեռ մի որոշ ժամանակ շարունակում էի ուսումս, սակայն այնպես ստացվեց, որ մայրս կորցրեց աշխատաքը, իսկ հայրս էլ, ով վաղուց արդեն բաժանված էր մորս հետ, էլ հնարավորություն չուներ էական օգնություն ցուցաբերել ու ես ստիպված թողեցի ուսումս, որպեսզի կարողանամ աշխատել ու ընտանիքս պահել։

Ես ընդունվեցի մի ռեստորան որպես մատուցողուհի ու սկզբում ամեն ինչ նորմալ էր։ Ճիշտ է, շատ էի հոգնում, բայց օրեկան 10-12 հազար դրամ գումար էի վաստակում, ինչը բավականացնում էր տան ծխախսերը հոգալու ու երեխայիս մեծացնելու համար, բայց այստեղ էլ բախտս չբերեց. ռեստորանի սեփականատերը, ով մի զզվելի ծեր պարսկահայ էր, սկսեց ինձ սեռական հետապնդման ենթարկել։ Մի օր էլ չդիմացա ու թքեցի-դուրս եկա գործից։

- Տանը պատմեցի՞ր, որ նման խնդիրններ ունես։

- Ոչ, տանը մինչև հիմա էլ կարծում են, թե ես այդ ռեստորանում եմ աշխատում։ Ես հիվանդ ձևացա, ասացի, որ ինձ համաձայնել են մի քանի օրով փոխարինել ու մի քանի օր փորձում էի ծանոթներիս միջոցով աշխատանք ճարել։ Ամսվա վերջ էր ու եկավ կոմունալ վճարումներն անելու ժամանը և ես տեսա, որ մոտ եռեսուն հազար չի հերիքում դրանք մուծելու համար։

Ինձ մոտ իրապես անելանելի իրավիճակ էր, քանի որ ոչ կարողացա պարտքով գումար ճարել, ոչ էլ աշխատանք, իսկ փողը հրատապ էր պետք։ Ոնց ստացվեց, այդ պահին մտա օդնոկլասսնիկիս էջը ու տեսա որ հերթական անծանոթ տղան ինձ առաջարկում է ծանոթանալ ու ես առանց վարանելու ասացի, որ խնդիր չկա, եթե ինքը ինձ վճարի 30 հազար դրամ, ես պատրաստ եմ հանդիպել նրա հետ՝ ուզում է թող զուտ ծանոթանալով բավարարվի, ուզում է թող սեքսով զբաղվի, կարևորը փողս տա։ Նա համաձայնվեց…

- Փաստորեն դա առաջին փորձդ էր։ Հետո՞ էլ նույն կերպ սպասում էիր, որ անծանոթները գրեին։ Առհասարակ, ի՞նչ ես զգում հիմա, երբ ինչպես դու ես նշում, արդեն երկու ամիս է զբաղվում ես մարմնավաճառությամբ։

- Այո, առաջին փորձս էր։ Ես երկու օր չէի կարողանում խոսալ ու վերջը չդիմացա ու կիսվեցի ընկերուհուս հետ։ Նա լուռ լսեց ինձ ու ի զարմանս ինձ ոչ միայն չհանդիմանեց, այլև հետաքրքրվեց։ Նա ևս ֆինանսական խնդիրներ ուներ, նա մեծացել էր Գերմանիայում, բայց նրան արտաքսել էին, քանի որ քաղաքացիություն չուներ ու այժմ նրան գումար էր պետք, որպեսզի նոր փաստաթղթեր պատրաստի ու վիզա «գնի»։ Մենք որոշեցինք համացանցում հայտարարություն դնել ու այսուհետ իրար հետ «աշխատել»։ Մի որոշ ժամանակ անց մենք արդեն ունեինք մեր մշտական հաճախորդներին ու «աշխատանքային» գրաֆիկը։

Ի՞նչ եմ ես զգում։ Դատարկություն, բացարձակ դատարկություն։ Առաջ ես հեգնանքով էի վերաբերվում այս վաստակի ձևը ընտրած աղջիկներին, բայց կյանքի ինձ կանգնեցրեց մի իրավիճակի առջև, երբ ես պարզապես այլընտրանք չունեի։ Հիմա ես կորցնելու բան չունեմ էլ, ինձ համար միակ բանը որ նշանակություն ունի՝ փոքրիկիս բարեկեցությունն ու ապագան է։

- Ի՞նչքան գումար ես վաստակում, ի՞նչքան փող է պետք քեզ երջանիկ լինելու համար, ինչպես կասեր Բենդերը։

- Ճիշտն ասած ինչ որ հստակ սահմանված գին չունեմ, տարբեր հաճախորդներից տարբեր չափի գումարներ եմ պահանջում. եթե նոր հաճախորդ է ու տեսնում եմ, որ ունի այդ հնարավորությունը՝ շատ եմ ուզում, ընդհուպ մինչև յոթանասուն հազար դրամ։ Կան նաև հաճախորդներ ովքեր երիտասարդ են ու այնպես է ստացվել, որ միշտ ջերմ են վերաբերվել ու մարդավարի, իրենցից տասնհինգ հազար եմ վերցնում։ Եղել են դեպքեր, երբ արտասահմանից եկած հայերի հետ եմ եղել՝ հիմնականում բավականին տարեց, այ իրենք ամենաշատն են վճարել ու եղել են խիստ դելեկատ՝ ծառայություն-վարձատրություն-հաջողություն։
Իսկ երջանիկ լինելու համար ինձ ամսեկան մի 250 հազար դրամ է պետք, որպեսզի կարողանամ հոգալ ընտանիքիս ծախսերը, այդ պատճառով աշխատում եմ շաբաթը մեկ-երկու օր, գումարս ստանում եմ ու անցնում եմ իմ առօրեական հոգսերին։

- Ինչ որ յուրահատուկ «ծառայությունների» հետ է պայմանավորված քո սահմանած գնի տատանումը։

- Եթե խոսքը գնում է ոչ «ավանդական» սեքսի ձևերի մասին, ապա ես կատեգորիկ դեմ եմ դրանց, թեև առաջարկներ եղել են բազմիցս, բայց ինձ համար տեղով հաճելի չէ զբաղմունքս ու չկա այդպիսի գումար, որի համար ես պատրաստ եմ ինձ համար անընդունելի բաներով զբաղվեմ։ Թերևս միակ յուրահատկությունը կայանում է նրանում, որ փորձում եմ անհատական մոտեցում ցուցաբերել հաճախորդներիս ու հասկանալ նրանցից յուրաքանչյուրի հոգեբանությունը, աշխատել այնպես անել, որ նրանց մոտ ցանկություն առաջանա վերադառնալ ոչ միայն զուտ սեքսի համար, այլ մարդկային վերաաբերմունքի։

- Ինչպիսի հաճախորդների ե՞ս նախապատվություն տալիս։ Այլազգիներին ինչպե՞ս ես վերաբերվում։

- Ճիշտն ասած գաղտնիությունը պահելու տեսակետից, ավելի ցանկալի է Տարիքով ինձանից մեծ մարդկանց սպասարկել, որովհետև ավելի քիչ հավանական է, որ ինչ որ ընդհանուր ծանոթ կարող ենք ունենալ ու իմ զբաղմոունքը կարող է բացահայտվել պատահաբար, հետո իրենք ավելի զուսպ են և հարգալից, բայց մյուս կողմից էլ, ես հոգեբանական ճնշում եմ զգում, երբ գիտակցում եմ, որ ինձ հետ սեռական կապ է ունենում հորս տարիքի մեկը, այնպես որ ավելի շատ նախապատվություն տալիս եմ երիտասարդներին։

Ինչ վերաբերում է այլազգիներին, ապա կատեգորիկ չեմ սպասարկել ու չեմ սպասարկի թուրքի, պարսիկի, հնդիկի, կամ սևամորթի։ Ունեցել եմ եվրոպացի կամ սլավոնական ազգության հաճախորդներ, նորմալ է եղել, բայց դե իրենք հայերի պես են։

- Գաղտնիք չէ, որ մարմնավաճառները հազվադեպ են հաճույք ստանում հաճախորդի հետ սեքսից, քո հե՞տ էլ այդպես է։ Առհասարակ, ինչպիսի՞ տղամարդկանց ես հավանում։

- Ճիշտն ասած երկու անգամ եղել է, երևի նրանից էր, որ այդ երկու դեպքերում իմ հաճախորդը իդեալական սեքսուալ համատեղելիություն ուներ ինձ հետ, հետո շատ ուշադիր էին ու լավ էին հասկանում, բայց սա ավելի շուտ բացառություն է։ Տղամարդ հիմա ընդհանրապես չեմ կարողանում հավանել, չեմ ասում ատում եմ, պարզապես ինքս ինձ չեմ կարողանում հիմա հարգել ու սիրել, որպեսզի կարողանամ մտածել ասածդ բաների մասին։ Եթե որպես վերացական մոդել քննարկեմ, ապա տղամարդը պետք է լինի տղամարդ, այսինքն չլինի փալաս, լինի խնամված, ունենա գեղեցիկ աչքեր ու ժպիտ, այդքանը։

- Արմինկա, որտեղ ես քեզ տեսնում սրանից 5 տարի հետո։

- Չեմ տեսնում… Այսօրվա օրով եմ ապրում։ Չնայած կան պլաններ, հիմա մի քիչ փող եմ ետ գցել, էլի կհավաքեմ, կգնամ Ռուսաստան կամ Գերմանիա։ Ամեն դեպքում ապագաս Հայաստանի հետ չեմ կապում, ես այստեղ չեմ մնա։ Կգնամ մի տեղ, որտեղ ինձ չեն ճանաչում, մի տղայի կճարեմ, կամուսնանամ։ Արտասահմանում նորմալ երևույթ է միայնակ մայրերի կնության առնելը։ Կամուսնանամ ու ամեն ինչ կմոռանամ և կյանքս նոր էջից կսկսեմ։

Մոտ մի քանի ամիս առաջ Արմինկան ինձ գրեց։ Նա արդեն կես տարուց ավել է, ինչ Ռուսաստանում է ապրում, ու արդեն մի քանի ամիս է, ինչ ամուսնացել է մի ռուսի հետ ու իրեն երջանիկ է զգում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել