Շամշյանն ու Բագրատյանը վիճել են: Ինչպիսի դարակազմիկ իրադարձություն: Կարծես ապրում ենք պացիֆիստական երկրում, ամեն ինչ լավ է, մեկ էլ հանկարծ…ամպրոպ պարզկա երկնքում: Իրար են բախվել գոլդ համարանիշներով ֆոտոլրագրողն ու ԱԺ պատգամավորը: Ուրիշների հաշվին ինքնահաստատվողներ և պղտոր ջրում ձուկ որսացողներ` լարված և աշխատանքային մթնոլորտում ամեն բան պատահում է և եթե ձեզ նեղություն տաք ու նույն ԱԺ-ում մի քիչ ավելի ժամանակ անցկացնեք, ոչ աշխատանքային այնպիսի իրավիճակների կհանդիպեք, որ ակնկալվող վարկանիշն ուղիղ համեմատական կլինի ծախսված թանկարժեք ժամանակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել