Որքան էլ տարօրինակ թվա, բայց Վարդան Պետրոսյանի դեպքը մեր արդարադատության համակարգում կարող է սկիզբ դնել դրական բարեփոխումների: Նախագահի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը հայտարարել է, որ թեև նախագահն անձամբ իրավասու չէ միջամտել որևէ կոնկրետ դեպքով իրականացվող իրավական գործընթացներին, այդ թվում` Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանքի ընտրության կամ դրա դատական ստուգման ընթացակարգերին, սակայն, նախագահն ուսումնասիրելով մանրամասները եկել է այն եզրահանգմանը, որ խափանման միջոցի կիրառման օրենսդրական եւ գործնական հիմնահարցերին եւս մեկ անգամ անդրադառնալու անհրաժեշտություն կա:

Եթե սա իրոք արվի, ապա խափանման հիմնահարցում էական բաներ կարելի է փոխել, իսկ դա խիստ պահանջված է, որովհետև նման դեպքեր պարբերաբար լինում են, բայց դրանցում հայտնվող մարդիկ Վարդան Պետրոսյաններ չեն և քննչական այն բեսպրեդելը, որին մենք ականատես ենք լինում հիմա, այդ մարդիկ ևս կրում են իրենց վրա, իսկ հասարակությունը լուռ է մնում, որովհետև իրազեկ չի լինում, որովհետև այլ մարդիկ, ինչպես նշեցի, Վարդան Պետրոսյաններ չեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել