Չգնահատվածն ու արհամարհվածը, բայց և` ամենաարժանավորն ու ամենաազնիվը:Ամենաքաջը, ամենանվիրյալը, ամենահավատավորը:

Հուդա` դու, միայն դու կատարեցիր քո տիրոջ կամքը, միայն դու հասկացար ինքնազոհության պատգամը: Միայն դու քաջություն ունեցար կատարելու կամքը քո աստծո....
Իրական սուրբը դու ես...
Մինչդեռ քեզ հայհոյում են, մինչդեռ քեզ պախարակում են....
Իսկ քո դափնուն այլոք տեր դարձան....
Մորթապաշտ, վախկոտ ու ուրացող անձինք...
Խորհրդավոր այդ գիշերը սրբացավ խաբեբան ու վախկոտը, նենգը, դավաճանն ու ուրացողը` ով երեք անգամ ուրացավ իր տիրոջը...
Դու, որ իմանալով վախճանդ` կատարեցիր աստվածային նախախնամությունը` փառավորերլու քո տիրոջը` կախաղանի արժանացար....
Դու` որ չնչին գին` երեսուն արծաթ գնահատեցիր քո կյանքը, այսօր դավաճանի ու ստորի համբավ ունես...
Անարդար է քո ճակատագիրը Հուդա` միակ սուրբը տասներկուսից:
Միայն դու ընկալեցիր գաղափարն ու կյանքի կոչեցիր այն` ապրեցնելու քո տիրոջ խոսքը, գաղափարն ու նպատակը...
Մնացյալը կրոն դարձրին քո տիրոջ վարդապետությունը, փչացրին, պղծեցին այն արժեքները, որ քարոզում էր քո տերը....
Հուդա` իրական սուրբը դու ես....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել