Մի հատ փորձիր, հլա տես կյանքումդ մի տումբանի սեղանի մոտ նստե՞լ էիր. Գալուստ Սահակյանը` Նիկոլ ՓաշինյանինHaynews.am-ը գրում է.
ԱԺ–ում ՎՊ պաշտոնում Իշխան Զաքարյանի նշանակման մասին հարցի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Աահակյանը՝ պատասխանելով հիմնականում պատգամավոր Նիկոլ Փաշինյանին:
Սակայն մինչ այդ խոսեց պատգամավորների բարեկրթությունից։ 

«Նրանցից շատերը, որոնք իրենց համարում են «ամենադուխովը», պարտադիր քննադատության մեջ արտաբերում են Սերժ Սարգսյանի անունը», ասաց Գալուստ Սահակյանը` հիշեցնելով, որ Սերժ Սարգսյանը նախ ինստիտուտ է:

Հետո նման հարցադրում արեց. «Ինչո՞ւ Իշխան Զաքարյանը, որովհետև Իշխան Զաքարյանը ստեղծված կառույցի ղեկավարն էր և կարճ ժամանակահատվածում այդ կառույցն ամրացրեց: Երկրորդ հարցադումը հետևյան է՝ ինչո՞ւ նախագահը քննադատեց և հետո առաջադրեց: Աշխատանքային պրոցես է: Մենք պիտի ուրախանանք, որ քննադատություն կա, վերլուծություն կա, որ արդյունքների գնահատական կա: Ինչքան խորացված, լուրջ աշխատանք, այնքան բացթողումներ կարող են լինել»: 

Այնուհետև ՀՀԿ պատգամավորը անդրդարաձավ Իշխան Զաքարյանի ունեցվածքին` ասելով, որ այստեղ գրպանահատներ չեն հավաքված, որ անընդմեջ անդրադառնան մարդկանց ունեցվածքին: Արդեն մատնացույց անելով Նիկոլ Փաշինյանին` նշեց. «Էսպես որ նայելու լինենք, սկսենք բոլորիցս, օրինակ, Նիկոլ Փաշինյանը և շատ պատգամավորներ, եթե տեսնենք աշխատանքային կենսագրությունը, ապա Նիկոլ Փաշինյանը պետք է առանց կոստյումի գար, առանց փողկապի գար, տարվա մեջ էլ մի հագուստ հագներ, որ լվանալու կարիք էլ չլիներ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել