Վերջերս համացանցում շատ են հայտնվում տարբեր սմարթֆոնների տեսախցիկների կամ պրոցեսորների համեմատություններ։ Այս անգամ համեմատուն ենք սմարթֆոնների մարտկոցի աշխատաժամանակը։ Փորձի համար ընտրվել են  iPhone 5s, iPhone 5c, Samsung Galaxy S4, Galaxy S4 Mini, HTC One, HTC One Mini, Nokia Lumia 1020 և BlackBerry Z10 սմարթֆոնները։ Սակայն փորձերը կատարվել են երկու տարբեր իրավիճաներում։ Առաջինը, երբ խոսում ենք սմարթֆոնով և երկրորդը՝ օգտվում ենք համացանցից։ Հեշտ և պարզ հասկանալու համար փորձերի տվյալները ներկայացվել են ինֆոգրաֆիայի տեսքով։ Ահա և ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տվյալները։

Ինչպես տեսնում եք, երկու պարագայում էլ առաջատարը Samsung Galaxy S4-ն է։ Սակայն հետաքրքիրն այն է, որը եվրոպական հայտնի ռեսուրսներից մեկը մոտ մեկ շաբաթ առաջ փորձարկել էր Samsung Galaxy S4-ի, iPhone 5s-ի և iPhone 5c-ի մարտկոցի աշխատաժամանակը։ Այդ փորձերից պարզ էր դարձել, որ ամենաքիչ էներգիան ծախսում է iPhone 5s-ը, երկրորդը Galaxy S4-ն էր, իսկ եռյակը եզրափակում էր 5c-ն։ Այս փորձերից հետո մի փոքր դժվար է հասկանալ, թե որ աղբյուրի տվյալներն են ճիշտ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել