Պետրա (Petra) հունարեն. πετρα ), հնագույն քաղաք, Կարմիր ծով-Դամասկոս եւ Պարսից ծոց-Գազա, Միջերկրական ծով` կարեւոր առեւտրային խաչմերուկում: Պետրա -քարից ու ժայռերի մեջ կերտված, աշխարհի ներկա 7 հրաշալիքներից մեկը` տարեկան կես միլիոն զբոսաշրջիկ է այցելում :  Հնագույն զարմանալի  եւ հեքիաթային քաղաք, որտեղ ապրել են կենդանի մարդիկ եւ մեռյալներ, որտեղ բոլոր շինությունները ժայռափոր են:

Պետրայի ներկա շինությունները կառուցվել են  տարբեր ժամանակաշրջաններում եւ  քաղաքի տարբեր տերերի օրոք, որոնցից են Եդոմիտների (Քրիստոսից առաջ` XVIII-II դարերում,) Նաբաթեանների (II դարում` 106 թվ. Քրիստոսից առաջ, Հռոմեացիներ (106-395 տարի մ.թ., քաղաքը պատկանել է նաեւ բյուզանդացիներին եւ արաբներին, իսկ մ.թ. XII դարում տիրել են խաչակիրները:  Այժմ գտնվում է Հորդանանի տարածքում:
Պետրայի մոտ է գտնվում Ադ-Դեյր ժայռափոր տաճարը եւ Ահարոնի գերեզմանը.




Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել