Մի շաբաթ օր, նախկան տուն գնալը, հոգևոր հովիվը որոշեց զանգահարել իր կնոջը: Երեկոյան ժամը 10-ի մոտ էր, սակայն կինը հեռախոսը չվերցրեց: Երկար սպասեց հոգևորականը, սակայն կինն այդպես էլ հեռախոսին չմոտեցավ: Մի որոշ ժամանակ անց նա նորից հավաքեց իր տան հեռախոսահամարը, և կինը անմիջապես պատասխանեց: Հոգևորականը հարցրեց, թե ինչու՞ կինն այդքան երկար հեռախոսին չէր պատասխանում, երբ նա զանգահարել էր առաջին անգամ, սակայն կինը պատասխանեց, որ նախկինում ոչ մի զանգ էլ չի եղել:

Այս դեպքը հեշտությամբ կմոռացվեր, եթե երկուշաբթի օրը, եկեղեցում, հեգևորականի առանձնասենյակում չհնչեր հաջորդ հեռախոսազանգը: Զանգողը՝ տղամարդ էր, խոսում էր շաբաթ երեկոյան, այդ համարից եղած ինչ-որ զանգի մասին: Հոգևորականը երկար չէր հասկանում թե ինչի մասին է խոսքը: Այդ ժամանակ տղամարդն ասաց՝

- Հեռախոսը զանգում էր ու զանգում, իսկ ես չէի պատասխանում…

Հոգևորականը հիշելով տեղի ունեցած կազուսի մասին, ներողություն խնդրեց, որ անհանգստացրել է նրան, բացատրելով, որ ուզում էր տուն զանգահարել և երևի թե այլ համար է սխալմամբ հավաքել: Այդ ժամանակ զանգահարողն ասաց՝

- Թույլ տվեք պատմեմ Ձեզ, թե ինչ է պատահել այն ժամանակ: Հասկանում եք, շաբաթ երեկոյան ես որոշել էի կյանքիս վերջ տալ: Եվ նախքան որոշածս ի կատար կածեի, ես դիմեցի Աստծուն, ասելով, որ եթե նա կա, եթե նա լսում է ինձ և եթե նա չի ուզում, որ ես դա անեմ, ապա թող մի նշան տա ինձ: Եվ հենց այդ պահին հեռախոսս զանգեց: Ես մոտեցա հեռախոսի ապարատին, իսկ տաբլոի վրա գրված էր՝ «Ամենազոր Տեր…» (Almighty God): Ես նայում էի զանգող հեռախոսին և չէի համարձակվում բարձրացնել խոսափողը:

Եկեղեցին, որտեղ ծառայություն էր մատուցում այդ հոգևոր հովիվը, կոչվում էր «Ամենազոր Տիրոջ օթևան» (Almighty God Tabernacle).

Ռեմեդիոս Վարո «Ալքիմիան կամ անօգուտ գիտությունը»1958

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել