1. Celsius X VI II Papillon Tourbillon

Celsius ընկերությունը միակն է աշխարհում, որը միաձուլել է քրոնոմետրը և բջջային հեռախոսը, և ստեղծել է կոլեկցիոն գործ Celsius X VI II Papillon Tourbillon անունով: Հեռախոսը զարդարված չէ թանկարժեք մետաղներով և քարերով: Նրա իրական զարդը համարվում է ներկառուցված տուրբիյոն մեխանիզմը, որի աշխատանքին կարելի է հետևել թափանցիկ վերին վահանակի միջոցով: Հեռախոսի արժեքը կազմում է 275 000 դոլար:


2. Mobiado Professional 105 GMT
Այս հեռախոսը պատրաստված է սև էբեն կոչվող փայտից, որը վերևից պատված է գերկայուն ապակիով: Հեռախոսի ստեղները պատրաստված են թանկարժեք քարերից, իսկ վերնամասը՝ ձեռքով հղկված պղնձից: Այս հեռախոսի գինը պայմանական է:

3. Երրորդ տեղում է գտնվում Ulysse Nardin Chairman Luxury Hybrid հեռախոսը: Այս հեռախոսի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն լիցքավորվում է ոչ թե սովորական ավանդական ձևով` հոսանքից, այլ մեխանիկական ժամացույցի նման՝ թափ տալով: Հեռախոսի գինը կազմում է 129 000 դոլար:
4. Չորրորդ տեղում է գտնվում Aesir Copenhagen Luxury by Yves Behar հեռախոսը: Այս հեռախոսի վերնամասը պատրաստվում է երկու տարբերակներով՝ առաջինը պատրաստվում է 18-կարատանոց դեղին ոսկուց, իսկ երկրորդ տարբերակը՝ 316Լ չժանգոտվող պողպատից և շափյուղա (сапфир) թանկարժեք քարի բյուրեղիկներով: Հեռախոսի արժեքը կազմում է 59.000 դոլար:

5. Հինգերորդ տեղում է գտնվում Vertu Boucheron 150 Mobile Phone հեռախոսը: Այս հեռախոսի արտաքին տեսքը հիշեցնում է ավելի շատ ոսկյա բյուրեղիկի, քան թանկարժեք մետաղ: Հեռախոսի գինը պայմանագրային է:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել