Henaran.am-ը գրում է.

ՀՀ կառավարությունն այսօր որոշում ընդունեց 2013 թվականի ձմեռային զորակոչն անցկացնել օրեսնդրությամբ սահմանված կարգով` 2013 թվականի դեկտեմբեր - 2014 թվականի հունվար ամիսներին:

ՊՆ Սեյրան Օհանյանը նշեց, որ նախատեսվում է  նոյեմբերի 16-ին ժամը 11-ին նիստ անցկացնել նախորդ զորակոչի արդյունքներն ու այս զորակոչի մասին քննարկումներն ամփոփելու համար:

Ըստ որոշման՝ զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերն ուղարկվելու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել