Մենուա Հարությունյան, իմ «անաչառ» և հանրապետական բարեկամ, դու շատ լավ գիտես, որ Խաչատուր Սուքիասյանը իմ «շեֆը» չէ: Ու վստահ եմ` բոլորը գիտեն, որ անկախ նրանից, թե ինչ անձնական վերաբերմունք ես ունեմ պրն. Սուքիասյանի նկատմամբ. ես ի տարբերություն շաաատ շատերի, ասում եմ այն, ինչ ճիշտն է, ինչ մտածում եմ, դա է նաև պատճառը, որ ես շեֆ չունեմ:
Քո ասած թերությունները դու կարող ես ինքդ քննարկել, չէ որ միշտ շեշտում ես, որ շատ ջերմ հարաբերություններ ունես պրն. Սուքիասյանի հետ և նույնիսկ լուրեր են պտտվում, որ դուք քավոր-սանիկ եք: Չնայած ես գիտեմ, որ դա էդպես չէ: Ու ամենակարևորը այն է, որ այդ մարդու թերություններն իր անձնական գործն է, քանզի նա որևէ պետական պաշտոն չի զբաղեցնում և իր որոշումները զուտ իր սեփականության շրջանակներում են: Անդրադառնալով տրաքող փուչիկներին` կասեմ միայն մի բան. ո՛վ-ո՛վ, բայց հանրապետական կուսակցության ներկայացուցիչը պետք է զերծ մնա նմանատիպ համեմատություններից: Վստահ եմ, որ քո շեֆերը գոնե այս անգամ ինչ որ կերպ կգնահատեն քո եռանդուն աշխատանքը: Այնուամենայնիվ, կոչ եմ անում այսուհետ զերծ մնալ իմ կամ իմ գործընկերների հետ կապված բարձր փիլիսոփայական «ԵԹԵ»-ներով հիմնավորված հրապարակային մտորումներից և այդ ժամանակը օգտագործել հանրօգուտ որևէ բան անելու համար: Իսկ լուրջ ու կոնկրետ թեմաներ լինելուն պես, միշտ պատրաստ եմ քննարկել դրանք տեսախցիկների առջև` Տարոն Մարգարյանի հետ:

 

Մենուա Հարությունյանի գրառումը կարող եք կարդալ` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել