2 օր առաջ Նորավանքում էի: Թվում էր, թե արտառոց ոչինչ չկա. հերթական անգամ այցելել էի այն եկեղեցին, որտեղ լինելը դեռևս մանկուց ինձ համար ունեցել է խորհրդանշական բնույթ: Օրբելյանների տապանաքարերը, որոնք նրանց իսկ ցանկությամբ տեղադրված եմ եկեղեցի այցելողների ոտքերի տակ և շարունակում են ծառայել մարդկանց, խորհրդանշում են իշխանավորի այն տեսակը, որը, ցավոք, եթե չենք կորցրել առհասարակ, ապա այդ տեսակի մարդիկ գրեթե չեն մնացել: Սակայն, կրկնում եմ, այս ամենում արտասովոր ոչինչ չկար, քանի որ այդ պատմությանը մանկուց եմ ծանոթ ու վաղուց հասցրել եմ մարսել այն: Իսկ արտառոցը Նորավանքի քահանաներն էին: Նրանցից մեկը՝ տեր Սահակը, ինձ շշմեցրեց, հմայեց ու հետո էլի շշմեցրեց: Ես արդեն վաղուց այդքան հաճույք հոգևորականի հետ շփումից չէի ստացել, ես արդեն վաղուց հոգևորականի հետ զրույցի արդյունքում իմ հավատքում էդքան կայացած ինձ չէի զգացել: Ու, վերջապես, ես վաղուց չէի հանդիպել մեկին, ում առաջ պատրաստ եմ գլուխ խոնարհել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել