Ադրիանա Լիման Victoria`s Secret-ի լավագույն մոդելներից է: 32-ամյա մոդելը երկու երեխաների մայր է, բայց կատարյալ կազմվածք ունի, և հարց է ծագում` ինչպե՞ս է նա հաջողացնում այդքան գեղեցիկ ու սլացիկ մնալ: Պարզվում է` նրա գաղտնիքը մեկօրյա դիետայի մեջ է, որը մոդելը կիրառում է ցուցադրություններից առաջ: Իհարկե նա չի մոռանում, որ մյուս օրերին պետք է չափավոր սնվել ու մարզվել:
Նախաճաշ: Վարսակի ապուր չամիչով, 2 սպիտակուց, բնական յոգուրտ, անյուղ կաթով սուրճ:
Ճաշ: Խաշած բանջարեղեն անյուղ մսով, հավով կամ ձկով:
Ընթրիք: Մրգային կամ բանջարեղենային աղցան:
Սրանք հիմնական ուտելիքներն են: Դրանցից յուրաքանչյուրի արանքում Ադրիանա Լիման թեթև բաներ է ուտում, օրինակ մի գդալ մեղր, միրգ կամ դառը շոկոլադ: Առավոտյան սուրճից բացի նա ամբողջ օրվա ընթացքում խմում է հանքային ջուր: