Ինձ համար, գրեթե պարզ է, որ եթե անգամ տրանսպորտի գինը 200 դրամ լինի, միևնույն է մենք չենք կարող ամբողջապես ձերբազատվել այն արատավոր երևույթներից, որոնց հետ հարկադրված առնչվում ենք ամեն օր: Դժվար է ակնկալել, որ այդ դեպքում վարորդները այլևս չեն ծխելու, ավելի բարեկիրթ են դառնալու, իրենց նախընտրած խիստ ցածրորակ երաժշտությունը չեն հրամցնի ուղևորներին, չեն վիրավորի, ավել 100-200 դրամ փախցնելու համար «Ֆորմուլա 1» ավտոարշավին բնորոշ արագ վազանցումներ չեն անի ու չեն վտանգի մեր առողջությունը: Մի խոսքով այս ամենին դժվար է հավատալ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել