Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո նրա վարած արտաքին քաղաքականությունը պետք է կոչվի ոչ թե «նախաձեռնողական», այլ «մեկսուսացման» քաղաքականություն:
Իր կառավարման 6 տարիների ընթացքում վարած անհեռանկարային և անհեռատես արտաքին քաղաքականության հետևանքով սերժ սարգսյանը Հայաստանը լիակատար մեկուսացման հասցրեց` փչացնելով հարաբերությունները Արևմուտքի և Ռուսաստանի հետ: 
Ավելորդ է անգամ նշել, թե երկկողմանի շրջափակման մեջ գտնվող երկրի համար ինչ ճակատագրական հետևանքներ կարող է ունենալ լիակատար մեկուսացումը:
«Սառած հակամարտություն» ունեցող երկիրը չի կարող հանդուրժել իրեն արտաքին աշխարհից լիակատար մեկուսացրած ռեժիմի, քանի որ պատերազմի վերսկսման դեպքում այդ վիճակում գտնվող երկիրը չի կարող ռազմի դաշտում որևէ էական հաջողության հույս անգամ փայփայել: 
Հայաստանը պետք է որքան հնարավոր է արագ դուրս գա այս մեկուսացված վիճակից և վերականգնի գործընկերային հարաբերություննները իր առանցքային արտաքին քաղաքական գործընկերների հետ: 
Սերժ Սարգսյանի հրաժարականի այլընտրանքը Ղարաբաղի կորուստն է:
Միայն իշխանափոխության միջոցով է հնարավոր ժամանակ շահել արտաքին քաղաքական նոր խոշոր մանևրի համար: 
Կաˊմ մենք կհասնենք Սերժ Սարգսյանի հրաժարականին, կաˊմ էլ մեր հետագա բոլոր դժբախտությունների համար կմեղադրենք միայն մեզ, որ հանդուրժեցինք այս ռեժիմը, որի օրոք Հայաստանը ամեն օր արձանագրում է միայն կորուստներ և պարտություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել