Երեկ Արարատում հանդիպեցի մեր մրցակից թեկնածուի նախընտրական բուկլետի հետևյալ դրույթին (ի դեպ գրված էր առաջին տողում):
Մեջբերում եմ. «Արարատ քաղաքում նախկինում եղած հիմնարկ-ձեռնարկությունները հետ վերադարձնել Արարատ քաղաք»։
Այս ամենից առաջանում են բազում հարցեր.
1. Ո՞ր քաղաքին են պատկանում Արարատի հիմնարկները կամ ձեռնարությունները, եթե ոչ Արարատին:
2. Ո՞ր քաղաքից կամ ումի՞ց պետք է հետ վերցնել այդ ձեռնարկությունները։
3. Ստացվում է, որ Արարատ քաղաքի ՀՀԿ-ական թեկնածուն կամ տեղյակ չէ, որ Հայաստանում առկա են շուկայական հարաբերություններ և մասնավոր ձեռնարկություններ, որոնք այդ քաղաքից ոչ մի տեղ չեն գնացել, կամ կոչ է անում Արարատ քաղաքում սահմանել հակաժողովրդավարական ռեժիմ, որը կարող է հիմնարկ ձեռնարկություններ խլել և պետականացնել: Ավելորդ մեկնաբանություններից զերծ մնալով՝ մնացյալը թողնում եմ 21-րդ դարում ապրող Հայաստանի քաղաքացիների քննարկմանը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahan.babayan.7/posts/532245113517902?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել