Եթե երեկ ինձ ասեին , որ այսօր ես Էյնշտեյնի մասին
 եմ գրելու ՝ չէի հավատա : Ես ու ֆիզիկան այնքան հեռու ենք իրարից , ինչքան որ ես ու մաթեմատիկան :D   Այսինքն ՝ անասելի հեռու : Բայց փաստը մնում է փաստ , որ երկար-բարակ նայելով Ալբերտ Էյնշտեյնի ՝  արևի պես վառ ու լուսավոր հայացքին , ես բացեցի բլոգս ու սկսեցի գրել...
Ինչո՞ւ եմ ես գրում  Էյնշտեյնի մասին , ես ի՞նչ կապ ունեմ նրա հետ՝ դժվար է ասել : 

Միշտ Էյնշտեյնին  համակրել եմ : Դեռ փոքրուց  տեսնելով լեզու հանող  բարի դեմքով ու սպիտակ մազերով  պապիկի դիմանկարը ՝  իմ մեջ համակրանք է արթնացել նրա նկատմամբ : Ափսոս ֆիզիկայի հետաքրքիր աշխարհի դռները այդպես էլ փակ մնացին ինձ համար  ու ես այդպես էլ ոչինչ չհասկացա այդ գեղեցիիկ ու բարդ գիտությունից : Բայց իմ  մեջ մի բան անփոփոխ մնաց  ՝  Էյնշտեյնի հանդեպ համակրանքը :
 Երկու օր է անընդհատ նրա մտքերից եմ կարդում . ինձ գերում է այդ բարի մարդու սուր հումորն ու մանկական  միամտությունը : Ես  չեմ նայում նրան որպես ֆիզիկոսի , գիտնականի և այլն : Նա ինձ համար  ուղղակի շատ հետաքրքիր անձնավորություն է , ով պարզ ու բարդ  է  միաժամանակ :
Բլոգներում նոր գրառումներ չգտա, ինչ կար՝ կարդացել եմ : Ֆեյսբուքում ընկերներիս ՛՛ստատուս՛՛ -ներից հոգնել եմ , չեմ ուզում այդ ամենը կարդալ : Չաթս  չի աշխատում , ընկերներս ինձ  տեսնում են օֆֆլայն վիճակով , չնայած , որ ես պետք  է  օնլայն լինեմ : Չեմ կարողանում նրանց հետ շփվել : Բա ի՞նչ անեմ :
Ու հենց այդ պահին  զգացի , որ ես բացել եմ գուգլն ու որոնման տողում ՛՛ Ալբերտ Էյնշտեյնի մտքերից ՛՛ եմ գրում... Այ քեզ նորությու՜ն))))
Ու  այդ պահին ես մի բան հասկացա . գրողը  տանի , ախր ես սիրում եմ այդ բարի ծերունուն :D  
    Էյնշտեյնից մի լավ բան եմ սովորել . շատ կարևոր է ճիշտ հարցեր տալ :  Բոլոր  բացահայտումներն իրականում կատարվում են ճիշտ հարցերի շնորհիվ :  Երբ տալիս ես ճիշտ , լավ հարց ու չես գտնում պատասխան՝ այ   այդտեղ էլ ծնվում է հայտնագործությունը : Բավարարել հետաքրքրությունը ՝ սա է մարդկանց գերնպատակը :
Ու ընդհանրապես ՝ մարդկանց  բոլոր խնդիրները  սկսում են սխալ հարցեր տալուց : Սխալ ձևակերպելով մեր հարցերը ՝ ստանում ենք սխալ պատասխաններ : Սրանք էլ , իրենց հերթին , ծնում   են խնդիրներ ,  քեզ ու շրջակա միջավայրը չհասկանալու վտանգ :
 Նոբելյան  մրցանակի  դափնեկիր Իսիդոր Ռաբիին մի անգամ  հարցնում են. ՛՛Ինչո՞ւ  Դուք  գիտնական դարձաք ,  այլ ոչ թե բժիշկ , իրավաբան կամ գործարար ՛՛ : Ի  պատասխան  նա ասում է . ՛՛ Իմ մայրն ինձ դարձրեց գիտնական : Եթե մյուս  երեխաների  ծնողներն ամեն օր  հարցնում էին ՝ ի՞նչ  ես սովորել , ապա իմ մայրը  միանգամայն այլ  հարց էր տալիս ՝ ի՞նչ լավ հարցեր ես տվել այսօր դպրոցում :  Հենց լավ հարցեր տալու պահանջի  արդյունքում էլ ես դարձա գիտնական ՛՛ :
Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել