Վիլյամ Հենրի ”Բիլ“ Գեյթս III (ծնվ. հոկտեմբերի 28, 1955 Սիեթլ, Վաշինգտոն) ամերիկացի բիզնես մագնատ, համակարգչային ծրագրավորող և բարերար։ Գեյթսը Մայքրոսոֆթի՝ աշխարհի ամենամեծ ծրագրային ապահովման ընկերության նախկին գործադիր տնօրենն է և ներկայիս նախագահը, որը նա հիմնադրել է Պաուլ Ալենի հետ համատեղ։

Ըստ Ֆորբս ամսագրի` նա 1995-2009թթ. աշխարհի ամենահարուստ մարդն էր, բացառությամբ 2008 թ., երբ նա երրորդն էր: 2011 թ. նա ամենահարուստ ամերիկացին և աշխարհում երկրորդ հարուստն մարդն էր։ Նա նաև մի քանի գրքերի հեղինակ և համահեղինակ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել