O. Երբեմն պետք է հրաժարվել նրանից, ինչ ուզում եք՝ այն ստանալու համար։
O. Երբ պարտվում եք, չեք կորցնում կուտակած փորձը։


O. Մշտապես հետևե՛ք երեք կանոններին.
ա. հարգե՛ք ձեզ,
բ. հարգե՛ք ուրիշներին,
գ. մի՛ խուսափեք պատասխանտվություն կրելուց ձեր արարքների համար։

O. Երբեմն պետք է ինքներդ ձեզ հետ մենակ մնալ, ինքներդ ձեզ լսել։
O. Սովորե՛ք կանոններ, որ իմանաք՝ ինչպես դրանք խախտել։

O. Թույլ մի՛ տվեք, որ փոքրիկ վեճը կործանի մեծ բարեկամությունը։

O. Եթե սխալվել եք, անմիջապես ամեն ինչ արե՛ք սխալն ուղղելու համար:
O. Հիշե՛ք՝ ձեզ ոչ միշտ է հարկավոր այն, ինչ ուզում եք։
O. Ձեզ ազա՛տ զգացեք, բայց մի՛ անցեք սահմանը։
O. Հիշե՛ք՝ երբեմն լռությունը լավագույն պատասխանն է։
O. Ձեզ արժանի կյանքո՛վ ապրեք, որ ծերության տարիներին բան ունենաք հիշելու։
O. Սիրով լի մթնոլորտը ձեր կյանքի հիմքն է։
O. Վեճերի ժամանակ խոսեք միայն ներկայի մասին, մի՛ հիշեք անցյալը։
O. Կիսվե՛ք ձեր գիտելիքներով. սա անմահանալու միջոց է։
O. Հոգատա՛ր եղեք Երկրի նկատմամբ, սիրե՛ք այն։
O. Տարվա ընթացքում մեկ անգամ մեկնե՛ք այնտեղ, որտեղ դեռ չեք եղել։
O. Հիշե՛ք՝ լավագույն հարաբերությունները նրանք են, որոնցում կողմերից յուրաքանչյուրը, ում հետ էլ որ լինի, հիշում է մյուսին։
O. Ուշադրությո՛ւն դարձրեք այն փաստի վրա, որ մեծ սերն ու մեծ հաջողությունները կապված են մեծ ռիսկի հետ։

O. Եթե խնդիրը կարելի է լուծել, պետք չէ դրա համար անհանգստանալ։ Եթե խնդիրն անլուծելի է, անմտություն է դրա համար անհանգստանալը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել