Տարոն Մարգարյանը ասել է. «Թող շատերը հիշեն 90-ական թթ. սկիզբը, երբ տրանսպորտի լուրջ խնդիր կար: Ես երբևիցե չեմ ուզենա, որ մենք անցնենք այդ վիճակին»: Աղբյուրը՝ yerkir.am:

Ցավում եմ, որ Երեւանի քաղաքապետը համեմատում է այսօրվա Հայաստանը նորաստեղծ և պատերազմի մեջ գտնվող Հայաստանի հետ: Այսպիսով, նա մեծ հարվածի տակ է դնում իր կուսակիցներին և կառավարությանը` ուղղակիորեն ասելով, որ նրանք Հայաստանը հասցրել են նման վիճակի: Ասեմ ավելին, անելով այս հայտարարությունը, նա իրեն դրել է շատ անհարմար դրության մեջ: Դուրս է գալիս՝ եթե մենք հասել ենք 90-ականների պատերազմող Հայաստանի տնտեսական վիճակին, ապա դրան երկու բացատրություն կա: Կա՛մ Հանրապետական կուսակցությունը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին, կա՛մ էլ՝ պարզապես Տարոն Մարգարյանը վատ մենեջեր է:

Հ.Գ. Քաղաքակիրթ աշխարհում քաղաքային տրանսպորտը շահույթ չբերող կամ անգամ վնասով աշխատող կառույց է, որը մշտական պետական սուբսիդավորման կարիք ունի: Եւ պատկերացրեք` այլ քաղաքների քաղաքապետները կարողանում են գտնել այդ միջոցները, և ապահովել տրանսպորտի հասանելիությունը բոլոր բնակիչների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել