TumblrԵրբեմն տղամարդկանց ու կանանց միջև լեզվային խոչընդոտն այնքան մեծ է, որ թվում է, թե մենք իսկապես տարբեր մոլորակներից են: Փորձենք հասկանալ տղամարդկանց.

1. Ես լուրջ հարաբերություններ եմ ուզում հենց հիմա ու հենց այստեղ:

Այլ կերպ ասած` նա մեկ գիշերվա համար աղջիկ է փնտրում:

2. Ես ու կինս գրեթե ամուսնալուծված ենք:

Տղամարդը երջանիկ չէ ամուսնության մեջ, բայց չի պատրաստվում բաժանվել:

3. Դու հիանալի ընկեր ես:

Ցավոք նա ընդհանրապես հետաքրքրված չէ քեզնով:

4. Ա՜խ այս անիծյալ ֆինանսական ճգնաժամը:

Ամենայն հավանականությամբ նա գործազուրկ է և դեռ ոչ մի նոր բան չի փնտրում:

5. Ես մտադրված եմ պահպահել կուսությունս:

Հավանաբար նա բարդութավորված անձ է և վստահ չի ինքն իր վրա:

6. Հասակս 190 սմ է:

Տղամարդիկ շատ են սիրում իրենց սանտիմետրեր ավելացնել: Իրականում նրա հասակը 175 սմ-ը չի անցնում:

7. Ես սիրում եմ քեզ:

Եթե երկուսդ էլ հագնված եք և չեք պլանավորում սեքսով զբաղվել, ապա դա ճիշտ է, իսկ եթե մերկ եք, ապա նա չի համբերում սիրով զբաղվել:

8. Ցավում եմ...

Նրա փաստարկներն ավարտվել են: Սա այն դեպքն է, երբ պետք է պարզապես հասկանալ, ներել ու մոռանալ:

9. Ինձ անձնական տարածք է հարկավոր:

Այստեղ թաքնված իմաստ չկա. դուք շատ եք ճնշում նրան:

10. Արի ընկերներ մնանք:

Ես կուզեի ժամանակ առ ժամանակ հանդիպել ու սեքսով զբաղվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել