Անգամ ամենափորձառու մաչոները կարող են սեքսում սխալներ գործել: Իսկ կանայք երբեք չպետք է լռեն, քանի որ ստիպված կլինեն կամ ձևեր թափել կամ լքել տղամարդուն: Որո՞նք են տղամարդկանց հիմնական սխալները:

1. Նա քիչ ուշադրություն է դարձնում նախնական շոյանքներին

Արդեն բազմիցս ասվել է, որ առանց նախնական շոյանքների հնարավոր չէ հաճույք ստանալ: Անպայման հիշեք, որ նախնական շոյանքները պարտադիր չէ, որ սկսվեն հենց անկողնում. սկսեք իդեալական ժամադրությունից, նուրբ գրկախառնություններից, համբույրներից, անկեղծ զրույցներից: Հավատացեք` դա ավելի է գրգռում կնոջը, քան պոռնոֆիլմի համատեղ դիտումը:

2. Նա չի հասկանում քո ակնարկները

Ենթադրենք, որ հավաքել ես բոլոր ուժերդ և պատրաստվում ես նրբանկատորեն ակնարկել ասել նրան, թե ինչն է նա սխալ անում: Եվ ի՞նչ է նա ասում. «Ես չեմ ուզում խոսել դրա մասին» կամ «Ես առանց դրա էլ ամեն ինչ գիտեմ»: Լավագույն դեպքում` «Հասկացա», բայց այնպիսի տոնով, որ ավելի լավ է դա էլ չասեր:

Դա հիմնականում պատահում է տղամարդու ես-ի պատճառով, որն ասում է` դու արու ես, դու պարտավոր ես ամեն ինչ իմանալ: Ավելի արդյունավետ է ասելու փոխարեն գործել, ասենք ամենաթեժ պահին դիր նրա ձեռքն այնտեղ, որտեղ ուզում ես, որ շոյի քեզ կամ շոյիր նրան այնպես, ինչպես կցանկանայիր, որ ինքը քեզ շոյեր:

3. Նա չի հետևում իրեն

Բավականին նորմալ է, որ չես ցանկանա սեքսով զբաղվել մի տղամարդու հետ, ով արդեն 24 ժամ է լոգանք չի ընդունել կամ արդեն 3 օր է միևնույն վերնաշապիկով է: Անպայման ակնարկիր, բայց շատ նրբանկատորեն: Օրինակ նրան աֆրոդիզիակով մարմնի գել նվիրիր և խնդրիր դրանով հաճախ լոգանք ընդունել, քանի որ սիրում ես այդ բույրը:

4. Նա սեքսում չխոսկան է

Սեքսը մարաթոն կամ աշխատանք չէ: Սեքսը պար է, խաղ, զրույց, հաճույք, տրամադրություն: Փորձիր օրինակ ծառայել նրան. զրուցիր, տնքա, բացականչիր, շոյիր նրա մեջքը, որովայնը, դեմքն ու պարանոցը: Փորձիր վարակել նրան քո տրամադրվածությամբ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել