Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն Հակոբ Ռաֆիկի Հակոբյանն ըստ իս ԱԺ ամենահակասոցիալական պատգամավորն է: 
Ախր չէր կարելի հոգով ու մտքով բիզնեսմենին սոցիալական հանձնաժողովի ղեկավար նշանակել: ՀՀԿ-ում համապատասխան թեկնածուներ կան, որ կարող էին ղեկավարել այս հանձնաժողովը:
Հիասթափությանս հիմնական պատճառը վերջին ամիսների իրադարձություններն են:
Նախ սկսեմ նրանից, որ նախագահական ընտրություններից հետո Հովիկ Աբրահամյանի կողմից առաջարկ եղավ ԱԺ-ում ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող խորհուրդ, որը պետք է ղեկավարեր Հ. Հակոբյանը: Անդրանիկ նիստին գործընկերներիս և ինձ համար պարզ դարձավ, որ մենք խնդիր ունենք ի դեմս Հ. Հակոբյանի: Առաջին նիստի ժամանակ, ի թիվս այլ խնդիրների, բարձրաձայնվեց նաև հասարակական տրանսպորտի պարտադիր հարմարեցման հարցը, որ պահանջվում է ՄԱԿ-ի կոնվենցիայով: Հ. Հակոբյանը հակադարձեց դրան, ասելով, որ բիզնեսմենները պարտավոր չեն, նրանց պետությունը պետք է փող տա, որ նման ավտոբուսներ բերեն: Երբ մենք ասացինք, որ բա ուր մնաց սոցիալական պատասխանատվության հարցը, նա ասաց, որ դա բիզնեսի խնդիրը չէ, դա պետության և հասարակության խնդիրն է:

Հ.Գ. Հանձնաժողովի ճակատագրի և սոցիալական պաշտպան Հ. Հակոբյանի մասին կգրեմ նաև իմ մյուս գրառումներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել