2014թ. ՀՀ պետական բյուջեն ուսումնասիրելիս հանդիպեցի ևս մի հետաքրքրական հատկացման: Մեջբերում եմ ՀՀ առողջապահության նախարարության հատկացումներից.
Կետ 25. Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային բժշկական օգնություն և փորձաքննություն՝ 1.245.518.300 ՀՀ դրամ։
Կետ 43. Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց փորձաքննության և բժշկական օգնության ծառայություններ՝ 412.575.300 ՀՀ դրամ։
Նշեմ նաև, որ ՀՀ Պաշտպանության նախարարության հատկացումների բաժնում արդեն իսկ կար նման հատկացում.
Կետ 09. Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց փորձաքննության և բժշկական օգնության ծառայություններ՝ 2.350.000.000 ՀՀ դրամ։
Իսկ թե որն է վերոնշյալ կետերի տարբերությունը, ինչու առանձին կետերով և ինչու տարբեր չափերի գումարներ նույնաբովանդակ խնդրի համար, մնում է միայն ենթադրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել